«Այն, ինչ տեղի է ունենում մեր օրերում ի ցույց աշխարհի՝ խայտառակություն է ոչ միայն պետության, այլ ամբողջ ազգի համար և ու՞մ հայտնի չէ,որ մեր ժողովուրդը կանգնած է ամենածանր և ցավոտ իրավիճակների առաջ:
Մեծ կասկածի տակ է դրված պետության կենսունակությունը, արյան գնով պաշտպանված հողն ու պատիվը»֊hraparak.am-ի հետ զրույցում ասում է »Կյանքի իրավունք» հ/կ֊ի նախագահ Ռուզան Ադանալյանը:
Իրավապաշտպանի խոսքով`շահարկելով առանձին անհատ հոգևորականներին վերագրվող անհիմն և մտացածին, այդ թվում նաև թմրանյութի հետ կապված զավեշտի հասնող տեղեկությունները, արհեստականորեն և անհայտ աղբյուրներից ձեռք բերված ձայնագրություններն ու տեսագրությունները՝ իշխող ուժն իբր եկեղեցին մաքրելու, սակայն քողարկված մտադրությամբ լծվել է բարձրաստիճան հոգևորականներին կալանավորելու, եկեղեցին արատավորելու, քրիստոնեությունը վտանգի տակ դնելու պիղծ նպատակներն իրականացնելու գործին։ «Իմ, և կարծում եմ նաև շատերի համոզմամբ՝ ներկա պահին գործող վարչապետը զբաղված է եկեղեցին պառակտելու, հոգևորականների միջև սեպ խրելու, օտարների և յուրայինների դասելու՝ «Բաժանի՛ր, որ տիրե՛ս» ամենշաբաթյա արագացված գործընթացով:
…Է՛լ թիկնապահների ու ոստիկանական տարբեր բերետավորների, նախարարների, ՔՊ-ականների ու որոշակի շեղումներ ունեցող քաղաքացիներով համախմբված բազմության տեսարաններ,է՛լ կաթողիկոսի անունը հնչեցնող հավատացյալների նկատմամբ բռնության և բերման ենթարկելու գործողություններ և ամենակարևորը՝ կարգալույծ եղած քահանաների կողմից մատուցվող «Պատարագի մաստեր կլաս»…»,֊ ասում է մեր զրուցակիցը։
Դեկտեմբերի 7-ը 1988թ.-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակի և ոգեկոչման օրն է։ Նիկոլ Փաշինյանը հենց այդ օրն է որոշել մասնակցելու Գյումրու Յոթ վերք եկեղեցում մատուցվող պատարագին և հերթական անգամ հրաման իջեցրել՝ կամ պատարագի ժամանակ զեղչել կաթողիկոսի անունը կամ դրսից կբերվի մեկին,ով կարող է լինել Նիկոլին միացած եպիսկոպոսը: «Նրան միացած հոգևորականները լավ են գիտակցում, որ տեղի ունեցողը բացարձակապես կապ չունի կաթողիկոսի, այս կամ այն եկեղեցականի հետ և դրա նշանակետն ամիջականորեն ուղղված է հայ Առաքելական եկեղեցու գոյությանը:Ի՞նչ ասել, հուդաների պակաս չունենք, բայց մի հավելում՝ խորը կասկածներ ունեմ, որ ֆեյք ծեսերով վարչապետին հաճոյացող հոգևորականները կարող է դավանափոխ լինեն,մոլլա դառնան,որ մզկիթներում ծառայեն:Ցավ է, ինչ խոսք,առաջարկում եմ թույլ նյարդեր ունեցողներին՝ անգամ չհիշատակել կեղծավորների անունները և նրանց դատն Աստծուն թողնել…և ինչու հատկապես Յոթ վերք եկեղեցում՝ կարծում եմ պայմանավորված է Միքայել Սրբազանի նկատմամբ ունեցած վրեժխնդրությունից:
Շիրակի թեմի հոգևորականները հայտարարություն են տարածել՝ աջակցություն հայտնելով ամենայն հայոց կաթողիկոսին և, որ պատարագ մատուցելիս հոգևորականները չեն շեղվելու եկեղեցական կանոններից, հիշատակելու են հայրապետ Գարեգին Բ-ի և թեմի առաջնորդ՝ բարձրաշնորհ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները և, եթե բացի Շիրակի թեմի հոգևորականներից, որևէ մեկը պատարագ մատուցի՝ կնշանակի առաջնորդանիստը բռնազավթված է և խաթարված եկեղեցու օրինական գործողություններն ու հավատացյալների հոգևոր պահանջների իրացումը:
Անփոփոխ է խորագետ և իմաստուն հայ Առաքելական եկեղեցու դիրքորոշումը,որով էլ դարեր շարունակ ամուր է եղել հարձակումների և հալածանքների դեմ:Պատարագը պատվերով համերգ չէ և այն կատարվում է կանոնական ընթացակարգով, իսկ եթե Նիկոլը չի ուզում լսել կաթողիկոսի անունը,ապա այն բնավ իր ուզելով չէ:
Դատելով նախադեպերից, չի բացառվում, որ հնարավոր հերթական բախումները հրահրվեն, ԱԱԾ-ն մեր ու մանուկ ուրացած՝զենքերով եկեղեցի ներխուժի ու սկսվի բռնապետական քաոսը: Նիկոլ Փաշինյանի այն հայտնի հայտարարությունը,թե՝ «Կա՞ էնպիսի մի դատավոր,որ իմ ասածը չանի», որն իր մեջ պարունակում է արդարադատությանը միջամտելու ենթադրյալ հանագործություն և նրան փաստացի ենթարկվում են բոլորիս հայտնի դատավորներն,ապա այս դեպքում հոգևորականներն ինչու՞ չպետք է ենթարկվեն գրված եկեղեցական կանոններին և ծառայեն Նիկոլի քաղաքական քմահաճույքներին:
Ըստ Նիկոլի, ամեն կիրակի գնում է եկեղեցի՝ ապաշխարելու, մեղքերի թողություն խնդրելու համար, բայց մի առաջարկ ունեմ, Ինչու՞օրինակ չի հրավիրում իրեն ընկերակցելու գլխավոր դատախազին, ով տարիներ շարունակ ենթադրաբար կոծկում է առանձնապես ծանր հանցագործություններ,թո՛ղ Աննա Վարդապետյանն արյունոտ ձեռքերը վերև պարզի ու մեղքերի թողություն խնդրի Աստծուց: Ինչու՞ չի հրավիրում ընկերակցելու քննչական կոմիտեի նախագահ՝ Արթուր Պողոսյանին, ով Շիրակի մարզային քննչական վարչությունը դարձրել է ստախոս հանցագործների հավաքատեղի, քրեական գործերի գերեզմանոց, գոնե առիթ կունենա «Հայր մեր»-ն ասելու:
Նիկո՛լ,դեկտեմբերի 7-ի պատարագը շատ հարմար առիթ է Շիրակի մարզի դատախազ՝ Արմեն Չիչոյանին ապաշխարելու և մեղքերի թողության կանչելու,միգուցե դարձի գա ու խոստովանի,թե ինչպես է տարիներ շարունակ Աննա Վարդապետյանի գիտությամբ ենթադրաբար կոծկում՝ շահադիտական դրդումներով, խմբի կողմից կատարված սպանությունները: Ի տարբերություն սրանց՝ հայ Առաքելական եկեղեցին ո՛չ քո անձնական դատարանն է,ոչ՝ ԱԱԾ-ն, ո՛չ գլխավոր դատախազությունն է ու ոչ էլ քննչական կոմիտեն:
Խստորեն դատապարտում ենք եկեղեցու դեմ իրականացվող արշավը: Եկեղեցին Աստծո տունն է ,այլ ոչ թե քաղաքական բեմահարթակ:
Իսկ Գյումրին՝ ՔՊ-ի գրասենյակը չէ: Գյումրին դավաճաններին չի ներում…»,- խոսքը եզրափակում է Ադանալյանը, ով ծնունդով գյումրեցի է։






Բաց մի թողեք
«Հայաստան 2025․ իմ տեսանկյունը․ Վարդան Օսկանյան
ԵՄ-ում էլ են կարծում, որ արցախցիների վերադարձի հարցը կապված չէ արևմտյան Ադրբեջանի հետ
Այս իշխանության կարգախոսը կարծես լինի` ոչ մի օր առանց սկանդալի եւ ոչ մի անձ` չապականված