Յոթ Վերք եկեղեցու դիմաց քիչ առաջ իրավիճակը լարվեց՝ քաղաքացուն թույլ չէին տալիս մտնել եկեղեցի` մոմ վառելու։
«Թողեք, գնամ մոմ վառեմ, թող մեր Սրբազանին ու քաղաքապետին բերեն»,- ասաց կինը։ Նա առաջարկեց Փաշինյանին գնալ ավետարանչական եկեղեցի, որտեղ չեն հնչում Միքայել սրբազանի եւ Վեհափառի անունները։ Լրագրողների եւ քաղաքացու խոսակցությանը խառնվեց Փաշինյանի աջակիցներից մեկը` ստեղծելով լարված իրավիճակ։
Այս պահին Գյումրու կենտրոնական ճանապարհները փակ են մեքենաների, իսկ Յոթ Վերք եկեղեցին քաղաքացիների համար։ Գյումրի ժամանեց Նիկոլ Փաշինյանը, ով դրսից բերված հոգևորականի մատուցմամբ կեղծ պատարագի պիտի մասնակցի Յոթ Վերք եկեղեցում։ Գյումրին ոստիկանախեղդ է արված։ Ամեն քայլափոխի ուժային կառույցների ներկայացուցիչներ են։ Վաղ առավոտից Յոթ Վերք եկեղեցու տարածքից քարշակով հեռացրել են բոլոր կայանված մեքենաները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, բազմաթիվ պատգամավորներ, մարզային և ոչ մարզային պաշտոնյաներ ու քաղաքացիներ Գյումրիի առաջնորդանիստ եկեղեցում են՝ Սուրբ Յոթ վերքում, որտեղ մատուցվում է Սուրբ և անմահ պատարագ:
Յոթ Վերքում մատուցվող պատարագին մասնակցում են նաև Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսներից մի քանիսը՝ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը: Եկեղեցում պատարագին մասնակցում է նաև հոգևոր երգչախումբ:






Բաց մի թողեք
ԱԺ դահլիճում փոխում են պատգամավորների բազկաթոռները
Արմավիրի մարզպետի բենզինի բաքը պայթել է մանկապարտեզի հարևանությամբ
Զինծառայողը, պարզվում է, ինքնասպան է եղել