13/12/2025

Հեղաշրջում «տաքսիստների բանակո՞վ»․ Լուսանկարներ

ՔՊ-ն այսօր մատնանշեց իր անվերջ պայքարի հաջորդ թիրախը՝ տաքսիստների, տրանսպորտում երթեւեկող կանանց եւ բլոգերների «շշուկների բանակ»։

Այսինքն, «նախկինների», «սեւ-սպիտակների», «ղարաբաղցիների», «ախպարների», «հոգեւորականների» դեմ հաղթարշավներից հետո նոր հերոսամարտի հերթն է գալիս՝ «շշուկներ տարածող տաքսիստների», «փող աշխատող բլոգերների», «սուտասան դերասանների» եւ այլն։

Պարզապես, հարց է ծագում՝ այս 3-միլիոնանոց ազգաբնակչության մեջ էլ ո՞վ է մնում եւ ու՞մ հետ է պատրաստվում ՔՊ-ն կառուցել իր «ապագակակաապագան», եթե Արցախի հայաթափումից եւ հազարավոր զոհերից վիրավոր, հոգու ցավից գալարվող, տնազուրկ փախստականների տառապանքից դառնացած, պարտքերի, գների, հարկերի ու վարկերի ծանրության տակ տառապող ժողովրդի զայրույթն ու դժգոհությունն արդեն պաշտոնապես քրեականացվում է ու հայտարարվում «հեղաշրջման փորձ», «հակապետական արշավ», «շշուկների պատերազմ»… Եւ ո՜չ միայն հայտարարվում է եւ համեմվում «կիսվելու» հորդորով, այլ նաեւ ՔՊ-ին հակադրվող հոգեւորականների եւ լրագրողների ձերբակալություններով է ուղորդվում։

Իսկ ՔՊ-ական գաղափարախոսներից Վահագն Ալեքսանյանի սույն ելույթը ոչ այլ ինչ է քան ուղիղ կոչ բնակչությանը՝ մատնելու, տեղեկացնելու, հետեւելու եւ ոստիկանությանն ու ԱԱԾ-ին փոխանցելու բոլոր «դժգոհների» անունները, տվյալները, հասցեները։ Հիմա տաքսիստնե՞րն ձեզ խանգարում, վաղը բժիշկների եւ ուսուցիչների՞ հերթն է գալու, գյուղացիների եւ բանվորների՞:

Ո՞վ է ձեզնով հիացած բացի Պուծինից, Ալիեւից եւ Էրդողանից, մեկ էլ Ալլահշուքյուր Փաշա-զադեի՞ց։ Ու՞մ հետ եք մնալու արտագաղթի շեմին կանգնած մեր երկրում՝ մի բուռ ձեզ հավատարիմ օլիգարխների, նրանցից սնվող դատավորների, ոստիկանների եւ ԱԱԾ-ականների հե՞ пока տ։

Սա արդեն բռնապետությու՛ն է ու չեկիստական, էսէսական տեռոր, մեծապատիվ ՔՊ-ականներ, սա հենց այն ռսաթրքական, պուծինյան ու ալիեւյան, ասիական ոստիկանապետություն է, որը կառուցում եք դուք հենց հիմա, «վրացավան երազանքի» կեղծավորությամբ խոսելով ձեր «եվրամետության» մասին։

Մենք սա տեսել էինք, երբ ամեն պատին գրված էր «Слава КПСС!» Հիմա դուք դա փորձում եք կրկնօրինակել «Փա՛ռք ՔՊ-СС!» ոճով։ Մենք տապալեցինք այն բռնապետությունը՝ թույլ չե՜նք տա եւ այս մեկը։

ՀԵՎԿ նախագահ Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան էջից

May be an image of train, trolley and text that says '!! !yuplınp, yhuytl Vahagn Aleksanyan 4w6иAи k'

May be an image of one or more people, beard and text

May be an image of text that says '!!Ywplınp, yhuytL Vahagn Aleksanyan/ 4иBиAй ப்ய்ப் 1007 1007 100'