Հայ հասարակությունը հրաժեշտ տվեց հայտնի բժիշկ, սիրված ու հայրենասեր մարդ Արտավազդ Սահակյանին, ով անսպասելիորեն 72 տարեկանում հեռացավ կյանքից` մեծ վիշտ պատճառելով իրեն ճանաչողներին:
Նրա հրաժեշտի հոգեհանգիստը կայացավ այսօր, Նորք Մարաշի Սբ Մարիամ եկեղեցում:
Չնայած հորդառատ անձրևին հայտնի բժշկին վերջին հրաժեշտը տալու էին եկել հազարավոր մարդիկ` այնպես, որ աճյունին մոտենալու համար մարդիկ ստիպված էին մեկ ժամից ավելի մարդկանց հոսքի մեջ հերթ կանգնել:
Հոգեհանգստին մասնակցած առնվազն երեք մարդու հարցրեցինք` իշխանության որևէ ներկայացուցիչ հոգեհանգստին ներկա՞ էր, մեզ ասացին, որ չեն տեսել և չեն լսել:
Զրուցակիցներից մեկն ասաց. «Երևի Գյումրիում են դեռ: Եկեղեցու ասպատակումն այնքան է զբաղեցրել իշխանություններին, որ մարդկային հարաբերություններից ու ավանդույթներից իրենց դուրս են դրել»:
Ի դեպ, տեղեկացանք նաև, որ Արտավազդ Սահակյանին վերջերս Քննչական էին հրավիրել` 1999 թվականին սպանված ՆԳ և ԱԱ փոխնախարար Արծրուն Մարգարյանի վերաբացված գործով:







Բաց մի թողեք
ԱԺ դահլիճում փոխում են պատգամավորների բազկաթոռները
Արմավիրի մարզպետի բենզինի բաքը պայթել է մանկապարտեզի հարևանությամբ
Զինծառայողը, պարզվում է, ինքնասպան է եղել