Հիշեք այս դեմքերն ու նրանց անունները։ Թեև նրանց այլևս մոռանալ չի լինի․ Հայաստանի ամոթի և անկման տարեգրության մեջ նրանց անունները դաջվեցին Հայոց սուրբ եկեղեցին ասպատակող թուրք ու մոնղոլ քոչվոր-վայրագների կողքին։
Բայց մի կարևոր տարբերությամբ՝ թուրքն ու մողոլ-թաթարը ո՜չ սեփական եկեղեցուն էին դավաճանում, ո՜չ Տիրոջը, ոչ իրենց հոգևոր հայր Վեհափառին, ոչ էլ՝ հոգևոր եղբայրներին։
Թուրքն ու մոնղոլ-թաթարը ոչ տիրադավ էին, ոչ ուխտադավ, ոչ էլ՝ եղբայրադավ։ Նրանք չէին ուրանում ու դավաճանում նաև իրենց սեփական ժողովրդին կամ հոտին։
Նողկանքի ու բարոյական անկումի այս հատակը դժվար է պատկերացնել։ Մենք այս պահին դժվարանում ենք ընկալել, թե սոդոմի ինչ պատկերի ենք առերեսվում, դժվարանում ենք երևակայել, թե թշնամական ինչ ծրագիր է կախվել մեր գլխին։
Այս ամենից էլ անդին․․․ այս վեղարների տակ, մինչ հոգևորական դառնալն ու եպիսկոպոսական ուխտին հավատարմություն հայտնելը, պիտի որ տղամարդ գոյության ունենար։ պիտի որ․․․
Երբ ձեր եղբորն հանել-աքսորել են իր տնից ու բանտել։ Նրա՝ Գերաշնորհ Տեր Միքայել Աջապահյանի հոտն էլ մերժել է ձեզ, մերժել անեծքով ու շռնդալից ապտակով, ո՞նց եք մտնում այդ տուն, ո՞նց։
Բարոյական ըմբռնումներից լինել այդքան հեռու, այդքան չմարդ, այդքան չտղամարդ ․․․ այդքա՜ն հարամ․․․
Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից







Բաց մի թողեք
«Հայաստան 2025․ իմ տեսանկյունը․ Վարդան Օսկանյան
ԵՄ-ում էլ են կարծում, որ արցախցիների վերադարձի հարցը կապված չէ արևմտյան Ադրբեջանի հետ
Այս իշխանության կարգախոսը կարծես լինի` ոչ մի օր առանց սկանդալի եւ ոչ մի անձ` չապականված