13/12/2025

Վրաստանը տուրքեր չի գանձի ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցման համար դեպի Հայաստան

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը արձագանքել է ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվությանը, որ «սակագնային արգելքները խոչընդոտում են վառելիքի երկաթուղով Ադրբեջանից Հայաստան մատակարարումը»։

«Այս տարվա դեկտեմբերի 5-ին Վրաստանի կառավարությունը գործընկեր երկրներից ստացել է Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան վառելիքի միանվագ տարանցման խնդրանք։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ՝ «Վրացական երկաթուղիներ»-ին անմիջապես հանձնարարվել է այս բեռը երկաթուղով տեղափոխել միանվագ և լիովին անվճար։ Պաշտոնյաները տեղեկացված են այս որոշման մասին»,- ասվում է նախարարության արձագանքի մեջ, որը հրապարակել են վրացական լրատվամիջոցները: