Դեկտեմբերի 10 – 12-ին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում նշվելու է երկրի Չեզոքության օրը: Միաժամանակ գումարվելու է խաղաղության, համագործակցության և կայուն զարգացման հարցերով միջազգային գիտաժողով:
Ըստ տեղեկությունների, հանդիսավոր միջոցառումներին կմասնակցեն Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Էրդողանը և Պուտինը:
Թուրքիայի նախագահի և արտաքին գործերի նախարարության աղբյուներից հայտնի է դարձել, որ Էրդողանը պատրաստվում է Պուտինի ներկայությամբ Թուրքմենստանի փաստացի առաջնորդ Բերդիմուհամեդովին առաջարկել, որ երկիրը որպես լիիրավ անդամ միանա Թուրքական պետությունների կազմակերպությանը, որտեղ կառույցի հիմնադրման օրվանից Աշգաբադը պահպանում է դիտորդի կարգավիճակը:
Էրդողանը նաև կհայտարարի, որ Թուրքմենստանի քաղաքացիների համար Թուրքիան սահմանում է ազատ մուտքի և իննսուն օր Թուքիայում անարգել մնալու արտոնություն:
Այդ որոշումը, ինչպես թուրքական մամուլն է գրում, «վաղուց սպասվում է և կնպաստի ոչ միայն զբողաշրջության և մշակության, այլև առևտրա-տնտեսական կապերի զարգացմանը»:
Թուրք փորձագետները գտնում են, որ Ռուսաստանի նախագահի ներկայությամբ Էրդողանի կողմից հրապարակային արվելիք առաջարկությունները վկայում են «տարածաշրջանում ուժային հավասարակշռություն ստեղծելու մասին, որը Թուրքմենստանի համար չեզոք կարգավիճակը պահպանելու և միջազգային ասպարեզում հեղինակությունը բարձրացնելու հնարավորություն է»:
Փաստացի Էրդողանի նպատակը Թուրքմենստանին ՔՊԿ կառույցում լիովին ինտեգրելն է: Սկզբունքորեն այդ քայլը Ռուսաստանի աշխարհարհաքաղաքական ծրագրավորման դեմ է:
ՀԱՊԿ Դուշանբեի գագաթնաժողովում Պուտինը հայտարարել է եվրասիական տարածքում անվտանգության «միասնական և անբաժանելի համակարգ» ստեղծելու մտադրության մասին:
Կենտրոնական Ասիայի երկու թուրքախոս պետությունները՝ Ղազախստանը և Ղրղզստանը, ՀԱՊԿ անդամ են: Էրդողանը ձգտում է Թուրքմենստանը դուրս բերել Ռուսաստանի անվտանգային ազդեցության գոտուց և ներգրել ԹՊԿ-ին:
Թուրքական աղբյուրները Պուտին-Էրդողան բանակցությունների մասին տեղեկություն չեն հայտնում: Ավելի վաղ Էրդողանը մի քանի անգամ Պուտինին Թուրքիա այցի հրավեր է հնչեցրել, բայց Ռուսաստանի նախագահն այդպես էլ Անկարա չի մեկնել:
Ի՞նչ կտա Աշխաբադի հանդիպումը, դժվար է կանխատեսել: Թուրքիան Ռուսաստանի հետ հարաբերություններում հավասարակշռությունը պահպանում է:
Բացառված չէ, որ կողմերը կարող են Կենտրոնական Ասիայում ազդեցության «համատեղում իրականացնել»: Ուշագրավ է, որ Աշխաբադի միջոցառման մասին ադրբեջանական կողմը դեռեւ ոչինչ չի ասել: Իլհամ Ալիևը վերջերս է Թուրքմենստան այցելել:






Բաց մի թողեք
ԵՄ-ն Ռուսաստանի դատական հայցը Euroclear-ի դեմ որակել է որպես «սպեկուլյատիվ» և անհիմն
ԵՄ-ն համաձայնել է անորոշ ժամանակով սառեցնել ռուսական ակտիվները՝ վերացնելով Ուկրաինային վարկ տրամադրելու խոչընդոտը
Ռուսական բանակը շրջափակման մեջ է, հայտնել է Զելենսկին