13/12/2025

Սրբուհի Գալյանը՝ եկեղեցիներում ՀՀ օրհներգը հնչեցնելու, եռագույնը դնելու մասին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների մասին՝ ընդգծելով, որ դրանց հիմքում ընկած գաղափարը պետականության, միասնականության և ազգային ինքնագիտակցության ամրապնդումն է։

Նրա խոսքով՝ պետական դրոշի տեղադրումը կամ օրհներգի հնչեցումը եկեղեցիներում գաղափար է, որը հնարավոր է կյանքի կոչել։

Գալյանը նշել է, որ եթե խորհրդանիշների օգտագործումը համարվում է արժեհամակարգային գաղափար, ապա դրա իրագործումը կարող է նպաստել հասարակության համախմբմանը։