Իրավապահները մի խումբ անձանց են ձերբակալել։
«Հրապարակի» տեղեկություններով՝ ՆԳՆ ոստիկանությունից մեր հարցին ի պատասխան հաստատեցին տեղեկությունը, նշելով.«ՆԳՆ և Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները պաշտոնեական կեղծիքի և դրան դրդելու կասկածանքով մի խումբ անձանց են ձերբակալել։
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից ներկայացված հաղորդման հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քիչ առաջ ՆԳՆ նույն վարչության և Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները պաշտոնեական կեղծիքի և դրան դրդելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել են չորս անձի, որոնցից երկուսը ոստիկանության ծառայողներ են։ Նրանք ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե»։

Բաց մի թողեք
Մոր ձեռքում Սև Սիրտ չէր, Դանկոյի վառվող սիրտն էր․․․
Ինչո՞ւ են բնապահպանները վերածվել քաղաքական գործիչների, օժանդակում են, որ սրանք ընտրվեն և հանձնեն Տիգրանաշենը
Որտե՞ղ է 2018-ից առաջ ակտիվ քաղհասարակությունը, ովքե՞ր են զբաղեցնում նրանց ազատած «սուրբ տեղը»