Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող Նիկոլ Փաշինյանը գերիների վերադարձի մասին հարցին ի պատասխան ասել է. «Մեր դիրքորոշումը հետեւյալն է, որ այս խնդիրը կհասցեագրվի ավելի հեշտորեն համագործակցության եւ խաղաղության մթնոլորտում, քան հակամարտության մթնոլորտում:
Հրապարակ թերթը գրել է․ Հակամարտության մթնոլորտում տարբերակ չկա՝ հասցեագրելու այս խնդիրը: Սակայն, քանի որ մենք ընթանում ենք խաղաղության ամրապնդման ուղղությամբ, ավելի ու ավելի իրատեսական է դառնում փոքր քայլերով այդ խնդրի լուծումը․ դա է մեր դիրքորոշումը, ուստի խաղաղություն հաստատելը նշանակում է լուծել այդ խնդիրները նույնպես․ դա է մեր ընկալումը»:
Առնվազն զարմանալի է Նիկոլ Փաշինյանից այս ամենը լսելը, քանի որ նա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ալիեւի հետ Թրամփի քավորությամբ փաստաթուղթ ստորագրելուց հետո բազմիցս հայտարարել է, թե խաղաղության օրակարգի հաստատման «պողպատե կնիքը» դրվեց, իրենք խաղաղություն բերեցին Հայաստանին: Հիմա հայ գերիների վերադարձի հարցը կապում է խաղաղության հաստատման հետ, եւ պարզվում է, որ խաղաղությունը դեռ չի հաստատվել` մենք ընդամենը «ընթանում ենք այդ ուղղությամբ»:
Անձամբ Փաշինյանն էր 2025 թ. սեպտեմբերի 10-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին ի պատասխան հայտարարել. «Վերջ, ժողովուրդ ջան, խաղաղությունը հաստատված ա, ապրենք ուրախ եւ երջանիկ՝ ծնկի գալով մեր նահատակների հիշատակի առաջ: Եվ ասում եմ՝ խաղաղությունը հաստատված ա եւ հաստատված ա, եւ հաստատված ա, եւ չկա մեկը, որ ապացուցի հակառակը: Ինչքան էլ 2 տարի, 5 տարի, 10 տարի չարչարվեք, չեք կարողանա ապացուցել հակառակը:
Եվ վերջ, խաղաղությունը հաստատված ա, հաստատված ա խաղաղությունը»: Երեւի մարդը մոռացել է 2 ամիս առաջվա իր ասածները, երբ մի փոքրիկ պարբերության մեջ ուղիղ 6 անգամ «խաղաղությունը հաստատված ա» պնդումն էր անում: Հիմա, փաստորեն, ասում է` «խաղաղությունը հաստատված չի, հաստատված չի»` մենք «փոքր քայլերով» գնում ենք այդ ուղղությամբ:






Բաց մի թողեք
Մեղադրյալներից մեկը Վճռաբեկ դատարանի դատավորներից մեկի 80-ամյա մայրն է․ Լուսանկար
Որ համայնքում որքան արժե զարդարված տոնածառը
Ներգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ