13/12/2025

Կաթողիկոսին հեռացնելու նոր ու սին տարբերակ են մոգոնել

Մայր Աթոռի դեմ դուրս եկած տիրադավ հոգևորականները հարթակ են ստեղծել Barenorogum.am անունով և ստորագրություններ են հավաքում քաղաքացիներից՝ Կաթողիկոսի հրաժարականի պահանջով։

Այս պահին ստորագրել է ընդամենը 270 անձ՝ ամբողջ աշխարհից։ Մենք նկատեցինք, որ մարդիկ կան, որոնք Բրյուսելից, Փարիզից, ԱՄՆ-ից միացել են պահանջին։

Թե որքանով է լեգիտիմ նման պահանջ ներկայացնելը և ինչպես կարող են շարքային քաղաքացիները նման պահանջով հանդես գալ՝ պարզ չէ։ Սա ավելի շատ նման է քաղաքական ակցիայի և նախաձեռնողն էլ ամենայն հավանականությամբ իշխանությունն է։