13/12/2025

Փոքր վարկերը մարելու փուչիկն էլ պայթեց

Ամիսներ առաջ իշխանությունը հայտարարեց, որ գործարկում է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիր, որը մեծ ոգեւորություն առաջացրեց քաղաքացիների մոտ:

Խոսքը վարկ ունեցող, բայց ժողովրդի լեզվով ասած «սեւ ցուցակում» հայտնված մարդկանց մասին է, որոնք  ժամանակին չեն կարողանում իրականացնել վարկային պարտավորությունները` ժամկետանց վարկեր ունեմ, չվճարված տոկոսադրույքներ. հայտարարվեց, որ ծրագրից  կարող են օգտվել Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում վարկային պարտավորություններ ունեցող այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով` առնվազն 3 տարի։

Ծրագրին կարող են դիմել նրանք, ովքեր ունեն ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն։

Աջակցությունը աշխատավարձից վարկի գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով է, որն ուղղվում է  շահառուի անհուսալի վարկային պարտավորությունների մարմանը․ այն տրամադրվում էր առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Մեզ են ահազանգել քաղաքացիներ եւ հայտնում են, որ ծրագրից մի քանի ամիս օգտվել են, բայց այն ըստ ամենայնի դադարեցվել է, վերջին ամսվա եկամտահարկը չի փոխանցվել, ծրագի իրականցման պատասխանտու սոցապ նախարարությունից իրենց փոխանցել են, որ բյուջեի հետ կապված խնդիրներ կան ու չեն կարող ասել՝ կփոխանցվեն գումարները, թե ոչ:

Առաջիկայում կփորձենք պաշտոնական բացատրություն ստանալ: