13/12/2025

ԱԺ դահլիճում փոխում են պատգամավորների բազկաթոռները

Ազգային ժողովը մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով, առանց մրցույթի «ՊԱՀԵՍՏ 1» ՍՊԸ-ից գնել է 15,243,000 ընդհանուր արժեքով բազկաթոռներ։ 

Ըստ պայմանագրի ձեռք է բերվել 131,560 դրամ արժողությամբ 60 բազկաթոռ, ևս 90 բազկաթոռ էլ 81,660 դրամ արժեքով։ Բազկաթոռները պատրաստված են էկոկաշվից,  անհրաժեշտ են դահլիճների համար։ Ըստ ամենայնի, բոլոր բազկաթոռները փոխում են:

«ՊԱՀԵՍՏ 1» ՍՊԸ ընկերությունը պետական գրանցում է ստացել 2022 թ-ի սեպտեմբերին և պատկանում է Դերենիկ Եփրեմյանին։