Ինձ համար անհասկանալի և անընդունելի է, երբ շահարկում են հիվանդ տեղափոխող այլ պետության շտապ օգնության մեքենան և քաղաքական երանգավորում տալիս՝ անկախ այն հանգամանքից, թե որ պետության շտապ օգնության մեքենա է։
Այս մասին գրել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Նարեկ Զեյնալյանը՝ պարզաբանելով, ինչպես է Նոր Նորք վարչական շրջանի փողոցներով թուրքական շտապ օգնության մեքենա շրջում։
«Հիմա դեպքի հետ կապված. Ազգությամբ եզդի, Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, Ֆրանսիայի Կոլմար քաղաքից, շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Հայաստան՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»,- գրել է նա։
ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանն իբր հեգնել է Երևան եկած թուրքական շտապօգնության մեքենայի վերաբերյալ մեկնաբանություններին․ «Խաղաղության, համակեցության մասին մեծ-մեծ խոսողները տանել չեն կարողանում անգամ շտապօգնության մեքենան, լավա չեն կանգնեցրել ու հաշիվ պահանջել վարորդից: Առհասարակ առաջին բուժօգնությունն ազգություն չի ճանաչում: Ու ինչ է պարզվում. հիշյալ շտապօգնության մեքենայով Ֆրանսիայից Երևան է տեղափոխվել ՀՀ քաղաքացի»:
Ավելի վաղ համացանցում օգտատերերից մեկը տեսանյութ էր տեղադրել նշյալ շտապօգնության մեքենայի վերաբերյալ:






Բաց մի թողեք
Արդյո՞ք պոլիկլինիկաները պատրաստ են բարեփոխմանը. Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է. Տեսանյութ
Իր տեսակով անկրկնելի, մշտապես առույգ ու կենսախինդ կոչումով Բժիշկ … Մահացել է Արտավազդ Սահակյանը
Ապահովագրված անձն ինչպե՞ս է օգտվելու ապահովագրությունից. Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել