14/12/2025

Նիկոլ Փաշինյանին այսօրվա պատարագին ուղեկցում են փոքրաթիվ ՔՊ–ականներ. Լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօրվա պատարագին ուղեկցում են փոքրաթիվ ՔՊ–ականներ։

Փաշինյանի հետ Արմավիրի Այգեշատ համայնքի եկեղեցում են ՏԿԵ նախարարը, Արմավիրի մարզպետը, վարչապետի մամուլի խոսնակը, մի քանի ՔՊ–ական պատգամավորներ, ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանը։

Նշենք, որ ՔՊ վերնախավը Փաշինյանի հետ էր նախորդ բոլոր պատարագներին։ Ի դեպ, այսօրվա պատարագիչն է անձամբ Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը։ Նրան օգնում է նույն թեմի քահանա տեր Մկրտիչ Մուշադյանը։

Դուք չե՞ք ուզում Աստծո արքայությանը ներկա լինել, եկեք այնտեղ խնդրեք, որ Տերը ձեզ աստծո արքայությանն արժանացնի, դա խնդրեք, ուրիշ բան մի ասեք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Այգեշատ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու քահանա Մաշտոց Ստեփանյանը, որն, ըստ ամենայնի, պետք է այսօր պատարագ մատուցի Փաշինյանի համար:

Վերջինս նյարդայնացավ և վրդովվեց հարցից, թե արդյոք այսօր պատրաստվում է զեղչել Վեհափառ հայրապետի անունը` Պատարագից:

«Ավելի խելացի հարց չունեի՞ք»,- ակնհայտ նյարդային կերպ արձագանքեց նա:

Փաշինյանին այսօրվա պատարագին փոքրաթիվ ՔՊ-ականներ են ուղեկցում