Դեկտեմբերի 13-ին, սրբապղծություն է տեղի ունեցել Երևանում։
Մայրը հերթական անգամ այցելել է իր 32-ամյա աղջկա շիրիմին, որը գտնվում է Նուբարաշեն վարչական շրջանում և անակնկալի է եկել։ Պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք գողացել են շիրմաքարի մոտ տեղադրված սև գրանիտե ծաղկամանները։
Դեպքի մասին տեղեկանում են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում, ապա դեպքի վայր է ժամանում օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ գողության փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Արդյոք ստահակը կամ ստահակները կհայտնաբերվեն, թե ոչ, պարզ չէ և այդ ամենը կախված է, թե ինչ մոտեցում կցուցաբերվի ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողների կողմից։







Բաց մի թողեք
Երևան քաղաքի վարչական շրջաններում, Արագածոտնի, Կոտայքի և Լոռու մարզերում ահազանգեր են ստացվել տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև պոկված կառուցատարրերի վերաբերյալ
Արտառոց դեպք՝ Երևանում, հարազատ դուստրը 76-ամյա հորը դուրս է հանել սեփական տնից, և նա գիշերում է դրսում․ Լուսանկար
Ալո, Սննդի անվտանգության տեսչություն. Մանկական կերի այս խմբաքանակը խիստ վտանգավոր է․ Լուսանկար