ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը քննարկում է մի նախագիծ, որով նախատեսվում է միավորել աշխատանքի և սոցիալական հարցերի ու առողջապահության նախարարությունները՝ ստեղծելով մեկ միասնական կառույց։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ըստ նույն աղբյուրների՝ միավորման դեպքում Թորոսյանը հավակնում է զբաղեցնել նորաստեղծ գերատեսչության նախարարի պաշտոնը։
Նախաձեռնությունը, օրաթերթի տվյալներով, համակարգի ներսում լուրջ դժգոհություն է առաջացրել․ աշխատակիցները այն դիտարկում են ոչ թե կառավարման բարեփոխում, այլ իշխանության կենտրոնացման փորձ կամ նոր մեգանախարարության ստեղծում։
Քննադատները նշում են, որ Թորոսյանի շուրջ արդեն իսկ առկա է բարձր անվստահություն, քանի որ նրա պաշտոնավարման օրոք տեղի են ունեցել տարբեր իրադարձություններ, որոնք հիմա տարբեր դրվագներով քննվում են իրավապահ մարմիններում. թերևս ամենախոշորը՝ քովիդի գործն է, որի մի մասը դատարան է ուղարկվել, մի մասով դեռ նախաքննություն է ընթանում:
Կարճ ասած, նրա ղեկավարությամբ նախորդ գործընթացները հասարակության մեջ մնացել են կասկածահարույց, վիճահարույց։
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական հաստատում նախագծի վերաբերյալ չկարողացավ ստանալ՝ թեև գործադրեցինք բավարար ջանքեր»։

Բաց մի թողեք
ՔՊ-ն ամբողջությամբ մխրճվել է նախընտրական օրակարգի մեջ
Հռիփսիմե Հունանյանին փոխարինող չեն ընտրել
Կլքի՞ արդյոք ՔՊ-ն