Գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքջյանի կինը ժամանում է Հայաստան։
Օդանավակայում նրան դիմավորողը ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու նրա եղբայրը՝ Նաիրի Սարգսյանն են։
«Տեղեկացանք, որ Հայաստանում նրան դիմավորող չկա, քանի որ իրենք այստեղ մշտական բնակության մեջ չեն, ու որոշեցինք Նաիրիի հետ գանք՝ դիմավորենք։ Վիգենի կինը Հայաստան վերադառնալու հետ կապված խնդիրներ ուներ, մեր հայրենակիցներից մեկն էլ այդ հարցը լուծել էր, մենք էլ եկել ենք իրեն դիմավորելու, որից հետո միասին կգնանք Մուրացան հոսպիտալ, որտեղ պահվում են մեր տղաները»,- լրագրողների հետ զրույցում ասել է Հայկ Սարգսյանը։


Բաց մի թողեք
Լևոն Տեր-Պետրոսյան․ պետություն կառուցելու դժվարին ճանապարհը և անպատասխան մնացած զգուշացումը․ Տեսանյութ, Լուսանկարներ
Իվետա Մուկուչյանը նշել է 40-ամյակը. Լուսանկար
«Գրիր դիմումդ ու գնա»․ գործատուն կարո՞ղ է ստիպել ազատվել աշխատանքից