Տավուշի քաղաքների փոքր խանութները և հատկապես՝ գյուղական խանութները բախվել են լուրջ խնդրի:
Հրապարակ թերթը գրել է․ Այդ խանութների տերերն ինձ հայտնեցին, որ իրենց վաճառած ապրանքների մեծ մասը QR կոդեր ունեն: Համագյուղացիները, հարևանները, ծանոթները կանխիկ գումար չունեենալով՝ խանութի տիրոջը խնդրում են և ապառիկ՝ նիսյայով ապրանքներ են գնում: Խանութի տերերն էլ չեն կարողանում մերժել նրանց:
QR կոդով ապրանքները սարքով անցկացնելուց հետո վաճառողները նաև ՀԴՄ կտրոններ են տպում։ Հետո, պարտքերը մարելու ժամանակ պարտատերերը հաճախ պարտքի մարումը կատարում են բանկային քարտերի միջոցով:
Արդյունքում ստացվում է , որ նույն՝ ապառիկ վերցված ապրանքի համար խանութի տերը 2 անգամ է ՀԴՄ կտրոն տպում, ինչը նրա համար հարկային լրացուցիչ պարտավորություն է առաջացնում: Խանութներում ունեցած իրենց պարտքը բանկային քարտով վճարում են հատկապես կենսաթոշակառուները, որպեսզի իրենց թոշակի գումարի 20 տոկոսի չափով վերադարձ՝ քեշբեկ ունենան:
Փոքր խանութներիի տերերն ասացին, որ այս տարվանից ոչ կանխիկ գնումներով վճարած գումարի 1 տոկոսի չափով վերադարձ կա սովորական գնորդների համար, ուստի նրանք ևս ցանկանում են բանկային քարտով վճարել իրենց ունեցած նիսյայի պարտքը:
Այս խնդիրը գոյություն չունի մեծ խանութներում, սուպերմարկետներում, որոնք գնրոդներին ապառիկով ապրանք չեն վաճառում:


Բաց մի թողեք
Այն, ինչ կատարվում է այս պահին Armat Media-ի խմբագրությունում` ազատ խոսքի դեմ արշավ է. Լուսանկար
Կհեռացնեմ աշխատանքից՝ տղամարդավարի ասում եմ. Լուսանկար
Ինչպիսի՞ն էր այս քարոզարշավը` փորձենք ամփոփել