Եվրամիության Խորհուրդը հաստատել է ռուսական գազից աստիճանաբար հրաժարվելու իր պլանը եւ պարտավորեցրել ԵՄ գազ մատակարարողներին՝ այս տարվա հունվարի մեկից ապացույցներ տրամադրել առ այն, թե իրենց կողմից ԵՄ մատակարարվող գազը ինչ ծագում ունի։
Ընդ որում ապացույցները պետք է ներկայացվեն նախքան մատակարարվելիք գազի՝ ԵՄ սահմանը հատելը։ Նոր համակարգը նախատեսում է մաքսային նախնական արտոնության ստացում, իսկ ռուսական գազի պահեստավորումն ու պահպանումը ԵՄ տարածքում կարգելվի։
Այս որոշմամբ՝ «Ստրանջա-1-Մալքոչլար անցակետով անցնող գազը՝ բուլղարական սահմանին ավտոմատ կերպով կհամարվի ռուսական, եթե չներկայացվեն փաստաթղթեր, որ դրանք ունեն այլ ծագում։
Եվրամիության ռեգլամենտի համաձայն, Թուրքիան եւ Ադրբեջանը պետք է նախքան գազի խմբաքանակի մատակարարումը, յոթ աշխատանքային օրվա ընթացքում ապացուցող փաստաթղթեր ներկայացնեն, որ իրենց կողմից ԵՄ-ին մատակարարվող գազը չունի ռուսական ծագում։






Բաց մի թողեք
Ցուկերբերգը պլանավորում է անշարժ գույք ձեռք բերել «Միլիարդատերերի բունկեր»-ում. Լուսանկար
2025-ին մենք կարողացել ենք հարկ վճարողներին վերադարձնել 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ
Brexit-ի հետ կապված հաշվեհարդարի ժամանակը. Լուսանկարներ