10/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հելբերգը Վենսի հետ կայցելի Հայաստան. ժամկետները հայտնի են. Լուսանկար

ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը ևս ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը այցելելու են Հայաստան և Ադրբեջան փետրվարի 9-11-ը:

Այս մասին հաղորդագրություն է հրապարակել ԱՄՆ Պետդեպարտամենտը՝ նշելով, որ այցը Հայաստան և Ադրբեջան կնպաստի նախագահ Թրամփի խաղաղ ջանքերին և TRIPP-ի («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») առաջխաղացմանը:

«Փոխնախագահ Վենսը Հայաստան և Ադրբեջան է այցելում ամրապնդելու ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված խաղաղության համաձայնագիրը և առաջ մղելու «Թրամփի երթուղին»»,- ասվում է հաղորդագրության մեջ: