Հունվարի 26-ին կրակոցներ են հնչել Երևանում։
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը ժամը 16։10-ի սահմաններում Վարդաշեն-Մուշավան ավտոճանապարհին մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ հնչել են կրակոցներ, ինչպես նաև տեղեկություն է ստացվել, որ դեպքի վայրում է եղել նաև «Toyota» մակնիշի ավտոմեքենա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները Թևոսյան փողոցից պարզաբանումներ կատարելու նպատակով բաժին են հրավիրել Կոտայքի մարզի բնակիչներ 24-ամյա Արարատ Յ․-ին իր կողմից վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով և ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Աղվան Թ․-ին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների կողմից ստացված տեղեկություններն իրացնելիս և ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 26-ին ժամը 16։10-ի սահմաններում Գուրգեն Մահարու փողոցում տեղի է ունեցել ծեծկռտուք, Աղվան Թ․-ի, Արարատ Յ․-ի և անհայտ անձանց միջև որի ժամանակ անհայտ անձն իր մոտ գտնվող դեռևս տեսակը չպարզված ատրճանակից մի քանի կրակոցներ է արձակել Աղվան Թ․-ի և Արարատ Յ․-ի ուղղությամբ, պարզվել է նաև, որ նշված վիճաբանության ժամանակ վերջիններիս պատճառվել է մարմնական վնասվածք, որից հետո նրանք նշված ավտոմեքենայով հեռացել են։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Աղվան Թ․-ն և Արարատ Յ․-ն ձերբակալվել են, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։






Բաց մի թողեք
Խուզարկություններ են իրականացրել Մարտուն Գրիգորյանի տանը
Կրակոցներ՝ Վայոց ձորում գտնվող հանգստյան գոտիներից մեկում
Հղին ոստիկաններին հայտնել է, որ մայրն ու եղբայրը սպառնացել են սպանել իրեն և ամուսնուն, հափշտակել 200 հզր դոլար