10/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Տիգրան Ավինյանը հերթական մանիպուլյացիոն հայտարարությունն արեց. Լուսանկարներ

Ներկայացնում եմ 4 սմ հաստություն ունեցող նոր արված Գայի պողոտայի ասֆալտը, որը արդեն քանդվել է, և ըստ փաստաթղթերի՝ ասֆալտը պետք է լիներ 5 սմ, ոչ թե 4 սմ հաստությամբ։

Իսկ այսօր գործակարգավարական նիստի ընթացքում Տիգրան Ավինյանը հերթական մանիպուլյացիոն հայտարարությունն արեց, որ Երևանի փոսերը առաջացել են աղ ցանելու հետևանքով։

Ասենք՝ ասֆալտը 5 սմ-ի փոխարեն 4 սմ հաստությամբ են փռում՝ առանց նորմալ բիտումի ու խտեցման, ու հենց իրենց կոռուպցիայով փռած ասֆալտը, երբ քանդվում է, ասում են՝ աղն է մեղավոր։

Էլ չեմ խոսում նրա մասին, որ եթե նորմալ խտեցում տային, ասֆալտը 4 սմ փոխարեն  կարող էր դառնալ 2-3 սմ՝
4 սմ-ի փոխարեն։

Էլ չեմ էլ խոսում Գայի պողոտայի 3 ամիս առաջ արված գծանշման մասին, որը ձյան հետ անհետացավ, այն դեպքում, երբ գծանշումը պետք է լիներ տերմոպլաստե։

Էլ չեմ էլ խոսում, որ Գայի պողոտայի ասֆալտը նորմալ վիճակում էր․ ամբողջ 50,000 քմ Գայի պողոտայի ասֆալտ անելու կարիք չկար, բայց դե ասողին լսող էր պետք։

Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան էջից