Ամերիկյան SpaceX ընկերությունը ցանկություն է հայտնել մասնակցելու ամերիկյան «Լուսնային առաքելությանը»։
Հայտնի գործարար եւ միլիարդատեր Իլոն Մասկին պատկանող ընկերությունը հանուն դրա նույնիսկ որոշել է հետաձգել Մարս մոլորակ տիեզերական առաքելություն ուղարկելու իր ծրագիրը։
Լուսնային ծրագրին SpaceX-ը կմասնակցի NASA-ի հետ համագործակցաբար։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Այս փոփոխության մասին, համաձայն հաղորդման, ընկերությունն արդեն իսկ տեղեկացրել է իր բաժնետերերին ու ներդրողներին։
Սպասվում է, որ ամերիկյան կողմը դեպի Լուսին՝ առանց տիեզերագնացի թռիչք կիրականացնի արդեն 2027 թվականին։






Բաց մի թողեք
2025-ին մենք կարողացել ենք հարկ վճարողներին վերադարձնել 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ
Մոդուլյար ռեակտորներ կլինեն, ամերիկյան տեխնոլոգիաները գալու են այս երկիր
Brexit-ի հետ կապված հաշվեհարդարի ժամանակը. Լուսանկարներ