ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրը հարմար է շփումների համար: Դուք ասում եք այն,ինչ մտածում եք, բայց դա անում եք բավականին նրբորեն, և դժվար թե ինչ-որ մեկը վիրավորվի: Օգտակար կլինի շփվել հին ծանոթների հետ: Նրանք լավ խորհուրդներ կտան և կառաջարկեն իրենց օգնությունը: Շատ հեշտ կլինի վերականգնել կապերը: Որոշ Խոյեր հնարավորություն կունենան մասնակցել ինչ-որ հեռանկարային և կարևոր նախագծի, ինչպես նաև ծանոթանալ այն մարդկանց հետ, ովքեր շուտով կդառնան նրանց դաշնակիցները և գործընկերները:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրը արդյունավետ կլինի, բայց շատ հոգնեցնող: Դուք պետք է շատ բան անեք, հասնեք ձեր առջև դրված նպատակներին: Պարզվում է, դա ավելի բարդ է, քան ակնկալում եք: Դուք ինքներդ եք իրականացնելու այն ամենը, ինչ մտածել եք, պարզապես դրա համար անհրաժեշտ է ավելի շատ ժամանակ: Հավանական են հաջողությունները բարդ ֆինանսական հարցերում: Հնարավորություն կունենաք զգալիորեն մեծացնել եկամուտները: Մի շտապեք ծախսել ստացածը:
ԵՐԿՎՈՐՅԱԿ (Gemini, 22.V–21.VI)
Հանգստություն պահպանելը չափազանց դժվար կլինի: Դուք սկսում եք նյարդայնանալ փոքր բաներից, եթե ինչ-որ բան չի ընթանում ըստ ձեր պլանի: Հնարավոր են տարաձայնություններ մարդկանց հետ, ում դուք նախկինում հասկանում էիք կես բառից և սովոր էիք համարել ձեր դաշնակիցները: Եվ՛ գործնական, և՛ անձնական հարաբերությունները կարող են լարված լինել, եթե առավելագույնս բարեհաճ և նրբանկատ չգտնվեք: Բացառված չեն մանր-մունր ֆինանսական կորուստները, անհաջող գնումները, որոնք կհանգեցնեն կորուստների:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Լսեք ինտուիցիայի հրահանգներին: Այսօր դրանք ձեզ համար շատ օգտակար կլինեն: Հաճախ ի հայտ են գալիս համարձակ, օրիգինալ լուծումներ:Մյուս կողմից դրանք կարող են նույնիսկ տարօրինակ թվալ: Չի բացառվում, որ շրջապատը կքննադատի ձեր գաղափարները, կհամոզի ձեզ չիրականացնել մտածածը: Սակայն դուք չեք հրաժարվում ձեր պլաններից և ճիշտ եք անում։ Չեն բացառվում օգտակար ծանոթությունները, հանդիպումները մարդկանց հետ, ովքեր ժամանակի ընթացքում կդառնան ձեր հուսալի դաշնակիցները: Հնարավոր է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Դրանք շատ դրական էմոցիաներ և պայծառ պահեր կտան:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրը հակասական և անհանգիստ է։ Եթե ձեր առջև կարևոր նպատակներ եք դրել, կենտրոնացեք դրանց հասնելու վրա, մի կողմ դրեք մնացածը:Փորձեք խուսապել դատարկ խոսակցություններից ու անիմաստ վեճերից: Դրանք միայն կխլեն ձեր ժամանակն ու էներգիան: Ցանկալի չէ ընդունել կարևոր որոշումներ, հատկապես, աշխատանքի հետ կապված: Նախքան ինչ-որ լուրջ քայլ անելը, խորհեք ամեն ինչի մասին միայնակ: Հնարավոր է բոլորովին անսպասելի և նույնքան գեղեցիկ գաղափարներ ի հայտ գան:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Ձեզ շատ բան կարող է անհանգստացնել: Օրը հակասկան կլինի, և ձեր տրամադրությունը հաճախ կփոխվի։ Տեղի են ունենում շատ անսպասելի իրադարձություններ և դրանց պատճառով ստիպված եք հետաձգել ինչ-որ գործեր: Հնարավորություն կունենաք պատասխան ծառայություններ մատուցել այն մարդկանց, ովքեր ժամանակին օգնել են ձեզ: Նաև օրը հարմար է կապերը վերականգնելու համար: Փոխադարձ վիրավորանքները, տարաձայնությունները և վեճերը կմոռացվեն, շփումը շատ հաճելի կլինի:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Այսօր ամեն ինչ չէ տրվում այնքան հեշտ, ինչքան ցանկալի կլիներ։ Հնարավոր են անկանխատեսելի իրադարձություններ։ Ժամանակ կպահանջվի, որպեսզի հասկանաք, թե ինչպես արձագանքել: Մի շտապեք: Ձեր յուրաքանչյուր քայլը պետք է լավ մտածեք: Անցանկալի է կատարել խոշոր գնումներ, հատկապես վարկեր վերցնել: Ցանկացած ֆինանսական հարցերի շուրջ որոշումներ կայացնելը ավելի լավ է հետաձգել:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Ցանկալի չէ զբաղվել կարևոր գործերով։ Այն ամենը, ինչ շատ շփոթեցնող է և դժվար, ավելի լավ է հետաձգել: Եթե նման հնարավորություն չկա, դիմեք որևէ մեկի օգնությանը: Աջակցությունը հաստատ ավելորդ չի լինի: Օրվա առաջին կեսին հնարավորություն կունենաք վերականգնել հին գործնական կապերը, ուղղել սխալները, որոնք կատարել եք անձնական հարաբերություններում: Փորձեք հնարավորինս լուրջ վերաբերվել այն ամենին, ինչով զբաղվում եք: Դա թույլ կտա խուսափել նույնիսկ աննշան սխալներից:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրվա սկիզբը շատ հարմար է, որպեսզի կարգ ու կանոն հաստատեք գործերում, ավարտեք այն, ինչի վրա վերջերս աշխատել եք և բարոյապես պատրաստվել նոր ձեռքբերումների: Այսօր ձեզ մոտ նոր խնդիրներն ու նպատակներ ի հայտ կգան, որոնց հասնելը դժվար կլինի: Օգտակար կլինի նածկինում ստացած փորձը: Չի բացառվում, որ անհրաժեշտ կլինեն հին ծանոթների խորհուրդները: Բայց ինչ վերաբերում է անձնական հարաբերություններին, կարելի է ապավինել սեփական ինտուիցիային: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի և համարձակ գաղափարներ: Շուտով պարզ կդառնա, թե ինչպես դրանք կարելի է կյանքի կոչել:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրվա սկիզբը շատ արդյունավետ է: Դուք կարող եք մի քանի կարևոր հարց լուծել, օգնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Հնարավորություն կունենաք իրականացնել հին գաղափարները: Հանգամանքները կզարգանան առավել բարենպաստ կերպով: Որքան մոտենում է երեկոն, այնքան ավելի հավանական են գործերի հետաձգումները: Կարող են խոչընդոտներ առաջանալ:Օրվա երկրորդ կեսը հարմար է հանգստի համար: Ավելի լավ է խուսափել ծանրաբեռնվածություններից, չմտածել կարևոր հարցերի մասին և հեռու մնալ այն մարդկանցից, ովքեր կարող են փչացնել ձեր տրամադրությունը՝ թունավոր մեկնաբանություննեով:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Բարենպաստ օր է շփման համար։ Լավ են անցնում և՛ պլանավորված, և՛ բոլորովին անսպասելի հանդիպումները: Ձեզ հաջողվում է ընդհանուր լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ: Չեն բացառվում համագործակցության կամ աշխատանքի առաջարկները: Արժե մտածել դրանց մասին: Նախքան ինչ-որ կարևոր քայեր անելը, լավ մտածեք: Առաջին հերթին դա վերաբերում է ֆինանսական գործերին: Այստեղ կարելի սխալներ թույլ տալ, եթե գործեք զգացմունքների ազդեցության տակ:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրը լի է անակնկալներով և հաջող զուգադիպություններով: Գրեթե առանց ջանքերի կլուծվեն խնդիրները, որոնք երկար ժամանակ ձեզ հանգիստ չեն տալիս: Չեն բացառվում անսպասելի ու շատ գայթակղիչ առաջարկները: Հնարավորություն ունեք կարիերայում հաջողություններ գրանցել: Շատ Ձկներ ցույց կտան իրենց տաղանդը: Անձնական հարաբերություններում չեն բացառվում փոփոխություններ դեպի լավը: Արժե խոսել մտերիմների հետ ձեզ համար կարևոր թեմաներից: Ձեզ ճիշտ կհասկանան և մեծապես կաջակցեն: Հին վիրավորանքները և թյուրիմացությունները կմոռացվեն:






Բաց մի թողեք
Միջերկրական ծովից Հայաստան ցիկլոն է ներթափանցել. սպասվում են ձյուն և ձնախառն անձրև, բուք, մառախուղ
«Մա՛մ, ձեզ լավ նայեք, ինձ հետ ամեն ինչ լավ է». կրտսեր սերժանտ Գառնիկ Անտոնյանն անմահացել է նոյեմբերի 1-ին «Մարտունի 2»-ում. Լուսանկար
Հայտնի է՝ ով կներկայացնի Հայաստանը «Միսս Աշխարհ» մրցույթում․ Լուսանկարներ