Տեղեկությունների համաձայն՝ փետրվարի 7-ին ՆԳՆ-ում նախարար Արփինե Սարգսյանի հետ հանդիպումը թեժ է եղել։
Նախարարը ամփոփել է Ոստիկանության 2025 թվականի աշխատանքը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քննարկումը բավականին լարված է անցել։
Նախարարը անդրադարձել է ոստիկանի կողմից քաղաքացուն խոշտանգելու աղմկահարույց տեսանյութի դեպքին ու կոշտ հայտարարել, որ նման դեպքերը խիստ գնահատականի են արժանանալու, և որևէ մեկը պատասխանատվությունից չի խուսափելու։ Ավելին՝ կոնկրետ ժամանակ է տրվել քայլեր ձեռնարկել չբացահայտված դեպքերով ու ուժեղացնել ծառայությունը բոլոր ուղղություններով։
Ասել է, թե նախարարը Նոր Ոստիկանապետի ներկայությամբ համակարգին սթափվելու ու կոնկրետ գործելու ցուցումներ է տվել։ Դատելով իրավիճակից՝ ՆԳՆ-ն գործի է անցնում»։






Բաց մի թողեք
Սեղանի ոտքի տակից հանել է շպարգալկան, աշակերտները նկատել են
Վահրամ Դումանյանը՝ 2026 թվականի ՔՊ նախընտրական ցուցակում․ Լուսանկար
ՔՊ վարչությունը քննությունից «կտրել» է նաեւ «Ապարան գրուպ»-ի տնօրենին. Լուսանկար