Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ փետրվարի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը շրջանների մեծ մասում, 11-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, փետրվարի 10-ի ցերեկը նախալեռնային և հովտային գոտում՝ ձնախառն անձրևի և անձրևի, փետրվարի 10-ի լույս 11-ի գիշերը ողջ հանրապետությունում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ՝ փետրվարի 10-ի ցերեկը և 11-ի գիշերը տեղումներն առանձին վայրերում կլինեն զգալի։ Լեռնային առանձին գոտիներում սպասվում են քամու ուժգնացում՝ 15-18մ/վ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Փետրվարի 10-11-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ։
Փետրվարի 11-ին՝ առավոտյան ժամերին, առանձին ավտոճանապարհներին սպասվում է նաև մերկասառույց։






Բաց մի թողեք
«Մա՛մ, ձեզ լավ նայեք, ինձ հետ ամեն ինչ լավ է». կրտսեր սերժանտ Գառնիկ Անտոնյանն անմահացել է նոյեմբերի 1-ին «Մարտունի 2»-ում. Լուսանկար
Հայտնի է՝ ով կներկայացնի Հայաստանը «Միսս Աշխարհ» մրցույթում․ Լուսանկարներ
Հայաստանում կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան