Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։
«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
«Դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում եւս 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով (դատական ակտի կատարմանը խոչընդոտելը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը»,- մանրամասնել են ՔԿ-ից:
Ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) նկատմամբ՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Արգելվել է նրա ելքը Հայաստանից:

Բաց մի թողեք
Ինչ մեղադրանքներով են ձերբակալվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները
Փաշինյանն ուզում է նաև Ռուսաստանում գումար վաստակողների քվեները ստանալ, ի՞նչ է նախազգուշացրել Օվերչուկը հայ գործարարներին
Մոսկվան հայտարարել է Եվրոպային Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ ներքաշելու մասին