ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փետրվարի 19-ին Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ քննարկել է Գազայում և Հորդանանի արևմտյան ափին իրավիճակը: Այդ մասին մանրամասնություններ է հայտնել իսրայելական ռուսալեզու vesty-ին:
Բավական ընդարձակ տեղեկատվությունից կարելի է առանձնացնել մի քանի ուշագրավ հանգամանք: Առաջինը, որ չափազանց ակնառու է, քննարկումներին ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցչի բացակայությունն է, թեև պաշտոնական Անկարան առերևույթ հանդես է գալիս որպես Պաղեստինի ժողովրդի և անկախ պետություն ունենալու նրա իրավունքի «երաշխավոր»:
Գազայում և Հորդանանի արևմտյան ափին Իսրայելի քաղաքականությունը խստորեն դատապարտել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Իվետ Կուպերը: Նրան աջակցել են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Դիկարլոն, ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժերոմ Բոնաֆոնտը, Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման ալ-Սաֆադին, Կատարի մշտական ներկայացուցիչ Ահմեդ Սաիֆ ալ-Թանին:
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան Հորդանանի արևմտյան ափին Իսրայելի կողմից իրականացվող վերաբնակեցման քաղաքականությունը գնահատել է «ստատուս-քվոն փոխելու համար քարտ բլանշ ստանալու աղաղակող փորձ» և պաշտոնական Երուսաղեմին մեղադրել «միջազգային իրավունքը կոպտորեն խախտելու» մեջ:
Ի հակակշիռ այդ գնահատականների, ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայք Ուոլցը հիշեցրել է Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակումը և կանգ առել Գազայում կարգավորման ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի վրա: Նա վստահեցրել է, որ Գազայում «այլևս ահաբեկչություն չի լինելու», ինչը կնպաստի կայունության և համագործակցության հաստատմանը:
ՄԱԿ-ի ԱԽ նիստին մասնակցել և ելույթ ունեցել Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը: Նա այլ երկրների քննադատությանը չի անդրադարձել, ուղղակի դիմել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարին և հիշեցրել, որ պաշտոնական Լոնդոնը դեռևս 1917թ.-ին է Պաղեստինում սահմանել «հրեական ազգային օջախի» իրավունքը:
Սաարը ցուցադրել է այդ ժամանակների քարտեզը և խնդրել ցույց տալ, թե «որտե՞ղ ՝ Արևմտյան ափը»: Ըստ Սաարի, ոչ թե Իսրայելի կառավարության քաղաքականությունն է խախտում միջազգային իրավունքը, այլ՝ նրա դեմ ծավալված արշավը:
«Ստացվում է, որ հրեաները կարող են ազատ բնակվել Նյու-Յորքում, Լոնդոնում, Փարիզում, աշխարհի այլ մայրաքաղաքներում, բայց ոչ՝ իրենց ժառանգական հայրենիքո՞ւմ»,- ելույթն ամփոփոել է Իսրայելի արտաքին գործերի նախարարը:
«Պատմական հայրենիքի իրավունքն», իհարկե, քարոզչություն է, և Իսրայելի ոչ մի իշխանություն, ինչպես իրենք են ասում՝ Հուդեայում և Սամարիայում վերաբնակեցում չէր կարող և չի կարող իրականացնել, եթե չունենար/չունենա Միացյալ Նահանգների բացահայտ կամ լռելյայն համաձայնությունը:
Ուշագրավ է, որ Իսրայելին դատապարտող երկրների թվում չեն Սաուդյան Արաբիան, Էմիրությունները, Կատարը, քննարկումներ չի հնչել նաև Իրանի ձայնը: Նույն օրը Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի գլխավորած Խաղաղության խորհուրդը, որն իրականում ոչինչ է, պետք է Գազայի հարցում գործնական որոշում ընդունի:

Բաց մի թողեք
Զալյունժնին «բանակը կշրջի Զելենսկու դե՞մ»
Ռուսաստանը կարող է արևմտյան սահմաններին միջուկային բումերանգի «նվեր ստանալ»
Մի՞թե ռուս – ադրբեջանական լարվածությունը «քաղաքական բեմադրություն» չէ