20/02/2026

Զալյունժնին «բանակը կշրջի Զելենսկու դե՞մ»

ukraine zalyuzhni e1771567076278

Ուկրաինան քաոս է ցանկանում Հունգարիայում, նրանք միջամտում են ընտրություններին, ասել է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը։

«Նրանք միջամտում են Հունգարիայի ընտրություններին՝ ֆինանսավորելով ընդդիմադիր «Տիսա» կուսակցությանը: Նրանք նաև քաղաքական շանտաժ են կիրառում՝ խոչընդոտելով նավթի մատակարարումը «Դրուժբա» խողովակաշարով՝ վառելիքի գները և տնային տնտեսությունների ծախսերը բարձրացնելու համար: Հունգարիան տեղի չի տա: Մենք կպաշտպանենք հունգարական ընտանիքներին»:

Ռուս-ամերիկա-ուկրաինական բանակցությունների հաջորդ փուլը նույնպես կկայանա Շվեյցարիայում: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Ռուսաստանյան պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Մեդինսկին փետրվարի 17-18-ի քննարկումները գնահատել է «ծանր», բայց որևէ մեկնաբանություն չի արել:

Պատվիրակությունները վերադարձել են իրենց մայրաքաղաքներ, որպեսզի բարձրագույն ղեկավարության հետ խորհրդատվություններ անցկացնեն և բանակցությունների նոր փուլի համար հանձնարարականներ ստանան:

ՏԱՍՍ-ը հայտնել է, որ Մոսկվա վերադարձից առաջ Պուտինի օգնական Մեդինսկին «ուկրաինական պատվիրակության հետ շուրջ երկու ժամ տևած փակ հանդիպում է ունեցել»: Ըստ երևույթին, Ժնևի երկօրյա քննարկումներն ամփոփվել են այդ հանդիպմամբ:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Զելենսկին ասել է, որ պատվիրակությանը հանձնարարել է «մշակել» ՌԴ նախագահի հետ իր հանդիպման հնարավորությունը: Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովն առհասարակ այդ հնարավորությունը չի բացառել, բայց կոնկրետ այս փուլում «գագաթաժողովի կազմակերպման բավարար հիմքեր» չի տեսել:

Այնպես է հասկացվում, որ Պուտինը պատրաստ է Զելենսկու հետ ոչ թե բանակցել, այլ՝ հանդիպել, որպեսզի ստորագրվի Ռուսաստանին հարմար պայմաններով պատերազմը դադարեցնելու մասին համաձայնագիրը:

The Telegraph-ի մեկնաբանը, սակայն, համարում է, որ Պուտինը «պատրաստ չէ Դոնբասի լիակատար վերահսկողության պայմաններով խաղաղություն հաստատել»: Նա վկայակոչում է Ռուսաստանի Դաշնության սահմանադրությունը, որի իմաստով Ռուսաստանին են «պատկանում» ոչ միայն Ղրիմը և Դոնբասը, այլև Խերսոնի և Զապորոժիեի ամբողջական մարզերը:

Բրիտանական մեկ այլ պարբերաբարական՝ The Economist –ը տեղեկություն է հայտնել, որ Ռուսաստանը Միացյալ Նահանգներին առաջարկել է տնտեսական համագործակցության «առաջարկությունների փաթեթ, որի ընդհանուր արժեքը կազմում է 12 տրիլիոն դոլար»:

Ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորման բանակցություններում Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հաստատել է այդ տեղեկությունը, բայց ընդգծել, որ առաջարկություններն «ավելին արժեն, քան ներկայացնում են որոշ լրատվամիջոցներ»:

Դմիտրիևը վստահ է, որ ԱՄՆ-ը «կվերանայի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, քանի որ ամերիկյան ընկերություններն արդեն իսկ 300 միլիարդ դոլարի կորուստներ են ունեցել»:

Վերջին օրերի ամենամեծ անակնկալը, սակայն, Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան, բանակի նախկին հրամանատար Զալյուժնիի հարցազրույցն է, որտեղ նա լուրջ քննադատության է ենթարկել Զելենսկուն, նրան մեղադրել 2023թ. հակահարձակման ընթացքում զորքերի «ոչ բավարար մատակարարման» մեջ:

Զուգահեռաբար ՏԱՍՍ-ը, վկայակոչելով անանուն աղբյուրներ, գրել է, որ Ժնևում ուկրաինական պատվիրակությունը «մասնատվել» է: Ըստ երևույթին, Ռուսաստանն ամեն ինչ անում է, որպեսզի փլուզի ներուկրաինական կոնսոլիդացիան:

Մի փորձ՝ կապված Գերագույն ռադայի նախագահ Տրոֆիմչուկին Ուկրաինայի «միակ լեգիտիմ առաջնորդ» ճանաչելու հետ, ձախողվել է: Զալյունժնին «բանակը կշրջի Զելենսկու դե՞մ»:

Ռուսաստանի պայմաններով «խաղաղություն» հնարավոր է միայն Ուկրաիանում կոլաբորանտական կառավարություն ձևավորելու դեպքում: