20/02/2026

Նոր ռեպրեսիաներ են սպասվում

bant

Օրերս մի լուր էինք գրել, որ հրահանգ է իջել՝ արագ ազատել բանտերի նախնական կալանքների հատվածները:

«Հրապարակ» թերթը գրում է. Մեզ ասացին, որ այս հարցում հատկապես ակտիվ աշխատանքներ են տարվում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, որը, ինչպես հայտնի է, նախկին եւ ներկա պաշտոնյաների, մասնավորապես ուժային բլոկում ծառայած անձանց պատժի վայրն է։

Այս որոշումը, ըստ լուրերի, պայմանավորված է նախընտրական ճնշումներով ու ռեպրեսիաներով, որոնք իշխանությունը փորձելու է բանեցնել քաղաքական ընդդիմության նկատմամբ:

Ըստ ամենայնի, նախապես կազմել են սցենարը, ընտրել զոհերին, որոնց մեծ մասը լինելու են նախկինում պաշտոն զբաղեցրած անձինք։