ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Պահի ցանկություններով մի առաջնորդվեք. այսօր դրանք ձեզ կարող են չափազանց հեռուն տանել: Ռիսկային գործ ստանձնելուց առաջ երկար մտածեք: Եթե այսօր զգույշ լինեք, ապա ավելի ուշ դեռ շատ շնորհակալ կլինեք ձեզ դրա համար: Օգտակար կլինի հին ծանոթների խորհուրդները լսելը: Ձեզ համար թանկ մարդիկ կհուշեն ձեզ, թե ինչպես է պետք գործել:
Աշխատանքի մեջ նկատելի հաջողությունների կհասնեն այն Խոյերը, որոնք կաշխատեն օգտվել նոր հնարավորություններից: Օրը հարմար կլինի փորձված համախոհների հետ անսովոր ու հետաքրքիր գործ ստանձնելու համար:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրը բարենպաստ կլինի հանդիպումների և ծանոթությունների համար: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, մոտեցում կգտնեք այն մարդկանց, որոնց հետ շփվելը նախկինում դժվար էր: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: Այն վառ, ոգեշնչող կլինի և կարևոր դեր կխաղա ձեր կյանքում:
Կարող եք զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ, դիմել պետկազմակերպություններին. այստեղ լուրջ խնդիրներ չեն առաջանա: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում: Շահավետ գործարքներ կնքելու շանս կլինի:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրը լավ նորություններ կբերի: Չեն բացառվում նաև աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկները: Ամենայն հավանականությամբ դուք դրանց առանց երկար մտածելու կհամաձայնեք ու չեք զղջա դրա համար: Պարզ կդառնա՝ ինչպես լուծել ավելի վաղ ծագած խնդիրները, և դուք ժամանակը զուր չեք վատնի: Օգտակար կլինի գործերում նախաձեռնող լինելը: Ձեր գաղափարներն աջակցություն կստանան:
Զգույշ պետք է լինեն այն Երկվորյակները, որոնք այսօր կաշխատեն բարդ գործիքների հետ: Ուշադիր պիտի լինեն նաև նրանք, ովքեր աշխատավայրի կամ տան համար տեխնիկա են գնելու. վտանգ կա՝ սխալ ընտրություն անեք:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Այսօր ձեզ շատ պետք կգա շրջապատողներին դուր գալու, նոր ծանոթների վրա լավ տպավորություն թողնելու ունակությունը: Մարդիկ, որոնք նախկինում տհաճությամբ են կապի դուրս եկել, ձեր հանդեպ համակրանքով կլցվեն ու շատ հարցերում կօգնեն: Հավանական է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:
Անսովոր գաղափարներ կհայտնվեն, և դուք կուզենաք միանգամից կյանքի կոչել դրանք: Դրա համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն, այնպես որ, ժամանակը զուր մի վատնեք: Օրը հաջող կլինի ֆինանսների տեսանկյունից. հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ լրիվ անսպասելի:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրը հազիվ թե լրիվ անամպ լինի, բայց դուք առաջ եկած բոլոր դժվարությունները կհաղթահարեք: Կօգնի ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ դուք նույնիսկ փոքրիկ սխալներ չեք անի, արագ կկողմնորոշվեք ոչ միանշանակ իրավիճակում: Շրջապատողները սովորականից հաճախ կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով ու նույնիսկ կհետևեն դրանց:
Աշխատանքի մեջ հաջողությունների հասնելը դժվար չի լինի. դուք ժամանակին նախաձեռնող կլինեք, նպատակին տանող ամենակարճ ճամփան կգտնեք: Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները: Նրանցից հետաքրքիր բաներ կիմանաք:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Աշխատեք օրվա բացած հնարավորությունները բաց չթողնել: Սա այն հազվադեպ պահերից է, երբ կարելի է եթե ոչ կյանքն արմատապես փոխել, ապա գոնե նրանում ինչ-որ նոր բան մտցնել: Շատ Կույսերի ինտուիցիան կհուշի, թե ինչպես է պետք գործել: Ավելի ուշ նշանի ներկայացուցիչները իրենք իրենց դեռ շատ շնորհակալ կլինեն, որ լսել են նրա հուշումները:
Ինքնատիրապետումը պահպանելը սովորականից բարդ կլինի: Բայց դուք կաշխատեք հույզերի ազդեցության տակ չմտածված արարքներ չգործել: Ամենալարված պահերին կարող եք դիմել ընկերներին ու մյուս մտերիմներին. նրանք ձեզ կաջակցեն:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրը հրաշալի կլինի գործընկերների հետ հանդիպելու, աշխատանքի և բիզնեսի հետ կապված ցանկացած հարց քննարկելու համար: Ձեր գաղափարները շատերին դուր կգան, շատերը կուզենան մասնակցել դրանց իրագործմանը: Հնարավոր է հաճելի ծանոթություն, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում:
Եթե այսօր սկսեք նոր բան սովորել, ապա արագ կհասնեք առաջին հաջողություններին: Հեշտությամբ նոր տեղեկատվությունը կմտապահեք, գլուխ կհանեք այն հարցերից, որոնց մասին նախկինում միայն մոտավոր պատկերացում ունեիք: Լավ կանցնեն ուղևորությունները, նույնիսկ եթե դրանց մասին որոշումը վերջին պահին ընդունած լինեք ու շտապելով ճամփա ընկնեք:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Ինքնուրույն գործեք. այսօր դա ավելի հեշտ, հաճելի և արդյունավետ կլինի, քան ինչ-որ մեկի հետ ջանքերը միավորելու մասին պայմանավորվելը: Նույնիսկ բարդ իրավիճակներում կարող եք առանց օգնության ամեն ինչ անել, եթե լսեք ինտուիցիայի հուշումները: Հենց այն ձեզ կհուշի՝ ինչպես է լավ գործել, ինչ ձեռնարկել առաջին հերթին:
Հնարավոր են հաջող զուգադիպություններ, զարմանալի պատահարներ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Որոշ Կարիճներ գայթակղիչ առաջարկներ կստանան և իհարկե չեն ուզենա մերժել դրանք:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրն անսովոր ծանոթություններ ու հանդիպումներ է խոստանում, որոնք երկար ժամանակ կհիշվեն: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ովքեր ընդհանրապես նման չեն ձեզ, այլ կերպ են նայում աշխարհին ու լրիվ այլ բաներով են հետաքրքրվում: Բայց այդ ամենը չի խանգարի փոխադարձ համակրանքին, որից էլ կարող են գործնական ու ընկերական հարաբերություններ սկսվել:
Նոր գաղափարներ կհայտնվեն: Սակայն դրանք կյանքի կոչելու հարցում լավ է չշտապեք: Այսօր ձեզ համար հեշտ չի լինի հասկանալը, թե ինչը կարելի է իրագործել, իսկ ինչը այդպես էլ ֆանտազիա կմնա:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Ամենահասարակ օրը չի լինելու, սակայն ձեզ վախեցնող դժվարություններ այն հաստատ չի բերի: Կարող եք նոր գործեր ստանձնել, որոնց շնորհիվ և՛ շատ բան կսովորեք, և՛ նոր ծանոթություններ կհաստատեք: Որոշ Այծեղջյուրներ կհանդիպեն մարդկանց, որոնք շուտով նրանց ամենահուսալի գործընկերները կդառնան:
Հավանական են տարաձայնություններ մտերիմների հետ: Դրանք հազիվ թե լուրջ լինեն, այնպես որ, դուք կգտնեք սուր անկյունները հարթելու, բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանելու, կոնֆլիկտից խուսափելու ձևը: Երեկոյան հաճելի իրադարձություններ տեղի կունենան, հարաբերություններում ներդաշնակությունն էլ կվերականգնվի:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Դուք շատ բան կհասցնեք անել, եթե հետևողականորեն գործեք, չփորձեք մի քանի խնդիր միաժամանակ լուծել: Աշխատեք խուսափել խառնաշփոթից ու շտապողականությունից, ինչպես նաև հիշել ձեր ծրագրերի ու նպատակների մասին: Շրջապատողները չեն կարողանա շեղել, խճճել, կասկածելի նախագծերի մեջ ներքաշել ձեզ:
Աշխատեք մանրուքների պատճառով չանհանգստանալ, սրտին մոտ չընդունել թյուրիմացությունները: Օրվա ընթացքը կախված կլինի դրական տրամադրվելու, լավատեսությունն ու սեփական ուժերի հանդեպ վստահությունը պահպանելու ձեր ունակությունից:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Հարմար օր է գործերում նախաձեռնող լինելու, նոր բան ստանձնելու համար: Ինտուիցիան ձեզ կհուշի՝ ինչպես հաջողության հասնել: Նույնիսկ բարդ առաջադրանքներից արագ գլուխ կհանեք, և դա ուժեղ տպավորություն կթողնի շրջապատողների վրա: Չեն բացառվում ծանոթությունները, որոնցից ընկերական հարաբերություններ կամ երկարատև համագործակցություն կսկսվի:
Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ, կկարողանաք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չէիք: Նախկինում լարված հարաբերությունները ավելի հանգիստ ու ներդաշնակ կդառնան:

Բաց մի թողեք
Պատմական Կարսում բարձրացվեց Հայոց եռագույնը. Մհեր Ղարիբյանը՝ առաջին տեղում. Տեսանյութ
Մեկ տարուց ավելի է, ինչ տեսազանգ չի եղել․ Վերոնիկա Զոնաբենդ
Ժամանակն է, որ պահպանողականները վերաշարադրեն միգրացիայի վերաբերյալ միջազգային կանոնները