Փետրվարի 23-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողը ծառայություն իրականացնելիս նկատել է, որ Ազգային գրադարանի հարակից հատվածում երկու տասնյակից ավելի երիտասարդներ ծեծի են ենթարկում մեկ այլ երիտասարդի։
Ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները, ինչի ընթացքում օրենքով սահմանված կարգով նախազգուշական երկու կրակոց են արձակել օդ։
Ոստիկանները ձերբակալել են մեկ անձի և ներկայացրել Համայնքային ոստիկանության Կենտրոնի բաժին։
Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մասնակից մյուս երիտասարդներին հայտնաբերելու ուղղությամբ։

Բաց մի թողեք
Միքայել Արզումյանն ազատ է արձակվել նաեւ տնային կալանքից
Երևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակ
Օնլայն «կոնֆերանս հավաքներ», «օրենքով գողեր»․ ինչով է զբաղվել տնային կալանքում գտնվող վանաձորցին