26/02/2026

EU – Armenia

Արաբկիրի «Երևան Սիթի»-ի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փետրվարի 26-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայությունում տեղեկություններ են ստացվել, որ Կոմիտաս 55 հասցեի դիմաց՝ «Երևան Սիթի»-ի հարևանությամբ, տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել իրավապահները, քննիչները, 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որն էլ արձանագրել է քաղաքացու մահը։

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Արաբկիրի ոստիկանները ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 86-ամյա Պ. Վ.-ն է, ով գիտակցությունը կորցրել է, ընկել գետնին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։