26/02/2026

EU – Armenia

Ալիևը չի մասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Ադրբեջանի մասնակցություն որևէ մակարդակով չի սպասվում։

Այս մասին հայտնել է երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ նշելով, որ Իլհամ Ալիևի՝ մայիս ամսվա խիտ գրաֆիկը և ժամանակացույցով նախատեսված աշխատանքը նման այց չեն նախատեսում։

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում 2026 թվականի մայիսի 4-ին: