26/02/2026

EU – Armenia

Հայտնաբերե՞լ են ընտանիքից գումար գողացած և «ձյունանուշիկի» հետ մեկնած տղամարդուն

Հունվարի 30-ին արտառոց դեպք էր տեղի ունեցել Երևանում։

Ժամը 02։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Արտակ Կ․-ի տանից կատարվել էր գողություն, իսկ կատարողը նրա 64-ամյա հայրն էր եղել։

Վերջինս գողացել էր բնակարանում պահած 42 մլն ՀՀ դրամ գումարը, տանից դուրս էր եկել անցած տարվա դեկտեմբերի 30-ին և այլևս չէր վերադարձել։

Հայրը թողել էր նամակ հետևյալ գրությամբ․ «ես իմ ձյունանուշի հետ գնում եմ կյանքս վայելեմ»։

Քննչական կոմիտեն պատասխանել է. «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով (գողությունը՝առանձնապես խոշոր չափերով)։

Կատարվում է նախաքննություն»։