Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարշավայում հանդիպում է ունեցել Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Վարչապետը հանդիպման ընթացքում անդրադարձել է Լեհաստան կատարած պաշտոնական այցի նպատակներին և ակնկալիքներին՝ ընդգծելով Հայաստանի և Լեհաստանի միջև հարաբերությունների շարունակական զարգացման և համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության առաջնահերթությունները՝ խոսելով խաղաղության օրակարգի առաջմղման, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին։
Վարչապետը նաև անդրադարձել է «Իրական Հայաստան» գաղափարախոսությանը՝ ներկայացնելով հիմնական սկզբունքները։
Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին, Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Հայաստան- Լեհաստան համագործակցության հեռանկարներին և այլ արդիական թեմաների։

Բաց մի թողեք
ՆԳ նախարարը ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում. մանրամասներ
Լավ լուր. YouTube-ը Հայաստանում սկսել է մոնետիզացիայի գործիքի թեստավորումը․ վարչապետ
Հայաստան այցելած ադրբեջանցիները ՌԴ քաղաքացիներ են․ երկիր մտել, դուրս են եկել «Բագրատաշեն»-ի անցակետով․ Լուսանկար