Ինչպեսեւ սպասելի էր, ՔՊ-ում ներկուսակցական հետընտրական «բազառներ» են սկսվել․ թիմում դժգոհությունը մեծ է նախընտրական ցուցակի ձեւավորման համար անցկացված ներկուսակցական ընտրություններից։
«Հրապարակ» թերթը գրում է․ Առայժմ դժգոհությունները՝ բողոքարկման դիմումների տեսքով, ներկայացնում են շարքային կուսակցականները։
Գործող պատգամավորները եւ մյուսները մտադիր են հարցը քննարկել անձամբ Փաշինյանի հետ։ Մեզ ասացին, որ բողոքարկման դիմումներ են ներկայացվել շարքային կուսակցականներից ոմանց կողմից՝ արգելված քարոզչության հետ կապված, ինչպես նաեւ՝ կուսակիցներից որոշների դեմ հակաքարոզչություն իրականացնելու հետ կապված։
Պարզեցինք, որ Վայոց Ձորի պատվիրակներից մեկն է բողոքարկման դիմում ներկայացրել իր գործընկեր պատվիրակի դեմ, որը, իր կարծիքով, պատգամավոր Տրդատ Սարգսյանի դեմ նախընտրական շրջանում հակաքարոզչություն էր իրականացրել։

Բաց մի թողեք
2 անշարժ գույք, 3.5 մլն կանխիկ գումար. Արսեն Թորոսյանի մտերիմ ընկեր ու բարեկամ Արտյոմ Սմբատյանի հայտարարագրի հետքերով. Լուսանկար
Հանրային հեռուստաընկերության եթերը՝ ռեստորանից
Ով էր հարձակվել ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի վրա. դատախազի անգործության հետևանքը