27/02/2026

EU – Armenia

Դեսանտավորները պատրաստվում են Ուկրաինայում հնարավոր խաղաղապահ առաքելությանը․ «The Telegraph»

Բրիտանական և ֆրանսիական դեսանտային զորքերն ավարտել են Ուկրաինայում հնարավոր խաղաղապահ առաքելության նախապատրաստման վերջին փուլը,գրել է «The Telegraph»-ը։

Բրետանում անցկացվող զորավարժությունները «Օրիոն» զորավարժությունների մաս են կազմում և կավարտվեն մարտի 3-ին։ Նրանց սցենարը նախատեսում է ուժերի տեղակայում ՆԱՏՕ-ի երկրների ցանկացած վայրում, այդ թվում՝ Կիեւի և Մոսկվայի միջև խաղաղության համաձայնագրի կնքման դեպքում։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը հայտարարել էր, որ Լոնդոնն ու Փարիզը պատրաստ են հրադադարից հետո Ուկրաինայում խաղաղապահ զորակազմ ղեկավարել։

Հրապարակման համաձայն՝ զորավարժություններին մասնակցել է բրիտանական 16-րդ օդադեսանտային բրիգադի ավելի քան 600 զինծառայող, ֆրանսիական 11-րդ դեսանտային բրիգադի զինվորներ։ Ընդհանուր առմամբ, «Օրիոն»-ին մասնակցել է երկու երկրներից մոտ 2000 զինծառայող։ Դեսանտավորները փորձել են գաղտագողի վայրէջքներ՝ ոչնչացնելով օդային պաշտպանության պայմանական թիրախներ, գրավելով ափամերձ տեղանք ու հետ մղելով հարձակումներ:

Գործողությանը մասնակցել է նաև իտալական դասակ, իսկ մատակարարումը ապահովվել է «RAF A400M» ինքնաթիռով: Զորավարժությունները վերահսկվել են Օռլեան-Բրիսի ավիաբազայում տեղակայված ֆրանսիական շտաբի կողմից: