Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, միլանյան «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր կարիերայի շարունակության մասին՝ ընդգծելով, որ դեռ չի մտածում խաղադաշտը թողնելու մասին։
Փորձառու ֆուտբոլիստը նշել է, որ չնայած արդեն 37 տարեկան է, մտադիր չէ ավարտել կարիերան։ Նրա խոսքով՝ այժմ առավել քան երբևէ կարևոր է ճիշտ խնամել մարմինը և պահպանել ֆիզիկական պատրաստվածությունը, քանի որ այլևս երիտասարդ տարիքում չէ։
Մխիթարյանը վստահեցրել է, որ շարունակում է ամբողջ ուժով աշխատել և խաղալ՝ նպատակ ունենալով հնարավորինս երկար մնալ բարձր մակարդակում, որպեսզի հետագայում չզղջա բաց թողած հնարավորությունների համար։

Բաց մի թողեք
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
Ինչ որոշում է կայացրել Բագրատ Սրբազանը
«Մորիսս մեր 20 տարվա հեքիաթն է, յուրահատուկ էր, տարբերվող». Մորիս Խումարյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Իշխանաձորում, տուն «վերադարձել» … երեք ամիս անց. Լուսանկարներ