27/02/2026

EU – Armenia

Իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է. Աննա Հակոբյան

Իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է։

Ես նշել էի քաղաքացիական ամուսնությունը, որովհետև այլ ամուսնություն չունենք, այսօր ես լքում եմ կառավարական առանձնատունը. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում գրառում է կատարել՝ անդրադառնալով Աննա Հակոբյանի հրապարակած տեսանյութին ու հայտարարությանը, թե իր և վարչապետի ամուսնությունն ավարտվել է:

«Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով։

Վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին։

Թերևս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում»,- գրել է վարչապետը:

Հիշեցնենք՝ Հակոբյանը հայտնել է, որ փետրվարի 25-ին լքել է կառավարական առանձնատունը և տեղափոխվել վարձով բնակարան: