27/02/2026

EU – Armenia

Հայտնաբերվել է զինծառայողի դի․ ընթանում է քննություն․ ՊՆ

Փետրվարի 26-ին հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին։

Այս մասին հայտնել է Պաշտպանության նախարարությունը։

«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։