Վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ գյուղերիցո մեկում վիճաբանություն է տեղի ունենում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ են մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով արդեն տեղում ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փետրվարի 23-ին ժամը 23։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Կամո Ո․-ն ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանել է իր կնոջ, Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Լիլիթ Կ․-ի հետ, որի ընթացքում հնչեցրել է հայհոյանքներ և ձեռքերով մի քանի անգամ հարվածել է կնոջ դեմքի և գլխի շրջանին՝պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո նշված հասցե են ժամանել Լիլիթ Կ․-ի հայրը և եղբայրը, Արարատի մարզի բնակիչներ 52-ամյա Յուրիկ Կ․-ն և 29-ամյա Գարիկ Կ․-ն, որտեղ նախ տանը այնուհետև դրսում վիճաբանության են բռնվել Կամո Ո․-ի, վերջինիս ծնողների, Արարատի մարզի բնակիչներ 72-ամյա Լևիկ Ո․-ի, 67-ամյա Ալիս Կ․-ի և եղբոր 45-ամյա Կարեն Ո․-ի հետ, որի ընթացքում քաշքշել, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝պատճառելով մարմնական վնասվածքներ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով ոստիկաների կողմից Կամո Ո․-ն և Յուրիկ Կ․-ն ձերբակալվել են։
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Բաց մի թողեք
Հրատապ լուր։ Աթենքի կենտրոնում մի քանի կրակոցներից հետո հրաձիգը փախուստի մեջ է
Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. Լուսանկար
Խոշոր չափերով ավազակության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ տղամարդը տեղափոխվել է ՔԿՀ․ տեսանյութ