Մարտի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 11։00-ի սահմաններում Արտաշատի խճուղում՝ Առինջ Մոլի դիմաց, բախվել են «Hongqi» և «VAZ 2107» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 2 հոգի Աբովյանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ստացել, սակայն հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։
40 րոպե անց նույն վայրից՝ մի քանի մետր հեռավորության վրա, բախվել են «Mercedes» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։ Տուժածներ չկան։
Այդ վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունները։


Բաց մի թողեք
Հայաստանի անդամակցությունը Եվրոպական միությանը Երևանի գործն է. Օվերչուկ
Ուրախ եմ տեղեկացնել, որ սկսում եմ ճանապարհի նոր փուլ․ Հակոբ Արշակյան
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Շիրակի և Լոռու մարզերում