Ռուսաստանի Քննչական կոմիտեն պարզել է, որ հայտնի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունը կազմակերպվել ու իրականացվել է Ուկրաինայի շահերը սպասարկելու համար։
Այս մասին հայտարարել է ՔԿ խոսնակ Սվետլանա Պետրենկոն։
«Հավաստիորեն պարզ է, որ անմարդկային հանցագործությունը պլանավորվել եւ իրականացվել է ի շահ Ուկրաինայի ղեկավարության, որպեսզի անկայունացվի իրավիճակը Ռուսաստանում»,- ասված է հայտարարության մեջ։ Պետրենկոն հիշեցրել է, որ «Կրոկուսի» գործով մի շարք մեղադրյալներ նաեւ մտադիր են եղել ահաբեկչություն իրականացնել Դաղստանի Կասպիյսկում, սակայն այն կանխվել է։

Բաց մի թողեք
Բելգիան մտադիր է մինչև 2026 թվականի վերջ Ուկրաինային 10 F-16 կործանիչ փոխանցել
300 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվ են սառեցրել
Վաշինգտոնը Կիեւին գործարք է առաջարկել Starlink-ի դիմաց․ WSJ