ՔՊ-ի մարզային շտաբների պետերը մարզպետներն են։ Նրանք շուտով արձակուրդ են վերցնելու՝ իրենց հաշվին, որ կարողանան ողջ էությամբ նվիրվել մարզային շտաբների աշխատանքը համակարգելու գործին։
Հրապարակ թերթը գրել է․ Համայնքային շտաբները ղեկավարելու են ՔՊ-ական համայնքապետերը։ Սյունիքի մարզային շտաբի պետ, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն է միայն, որ խառը կազմի հետ է աշխատելու՝ ՔՊ-ական համայնքապետերի՝ Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի ու Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցի հետ։
Չնայած Սիսիանի համայնքապետ Հովսեփ Առաքելյանն էլ իշխող ուժից է, բայց Սիսիանի շտաբի ղեկավարն ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանն է, Քաջարանինը՝ ՔՊ-ական ավագանի Արմեն Առաքելյանը, Գորիսինը` պատգամավոր Արմեն Խաչատրյանը, Կապանինը` ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանը։
Փաստորեն, պատգամավորները, կառավարության ներկայացուցիչն ու ՔՊ-ական համայնքապետերը դե յուրե ու դե ֆակտո պիտի ենթարկվեն Ռոբերտ Ղուկասյանին:

Բաց մի թողեք
Ով է քննելու երկվորյակ եղբայրների գործը․ Լուսանկար
Այդ օրը ես առաջին անգամ վախի, սարսափի, ապագայի համար տագնապի զգացում ունեցա …
Իշխանությունն ընդդիմադիրների շարքերում բազմաթիվ ականներ է ներդրել