Հաշվի առնելով, որ (իրանա-ամերիկյան) պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել, որքանով մենք հասկանում ենք, կոնֆլիկտային պոտենցիալն, իհարկե (Մերձավոր Արևելքում) պահպանվում է:
Մենք տեսնում ենք Իրանի առափնյակը շրջափակելու մասին Վաշինգտոնի որոշակի հայտարարությունները, բայց չենք կարող ասել, թե դրանից ինչ կստացվի:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և ամփոփել, որ «իրավիճակը կարգավորումից դեռևս հեռու է, մնում է հուսալ, որ այն ռազմական ակտիվ գործողությունների հուն չի վերադառնա»:
Սա, ինչպես ասում են, «իրական մտադրությունները քողարկելու համար» է ասվում, ինչից հասկացվում է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններում Իրանին աջակցելու մասին նախօրեին Վլադիմիր Պուտինի կողմից Իրանի նախագահ Փեզեշքիանին արված առաջարկությունը նույնպես «հավուրպատշաճի» հայտարարություն է կամ Մոսկվայի միջնորդությունը Վաշինգտոնի կողմից «պահանջված» չի գնահատվել:
Թե իրականում իրանա-ամերիկյան պատերազմի ինչ ընկալում և դրանից ինչ ակնկալիքներ ունի Ռուսաստանը, կարելի է եզրակացնել ՌԻԱ-Նովոստիի քաղաքական մեկնաբանի չափազանց էական դիտարկումից:
Քննարկելով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի ջախջախիչ պարտությունից հետո ուկրաինական կարգավորման խնդիրը, նա ուշադրություն է հրավիրում փաստին, որ Պուտինը Զելենսկուն կողմնորոշվելու և վերջնական որոշում ընդունելու համար երկու ամիս ժամանակ է տվել: Ռուսաստանցի իշխանամետ քաղաքագետը համոզված է, որ ժամկետը լրանալուց հետո Զելենսկին ասելու է. «Ոչ, շարունակում ենք կռվել»:
«Այդ ժամանակ նա արդեն գործ կունենա բոլորովին այլ պատերազմի հետ, ինչպես ԱՄՆ-ի համար բանակցություններին բավական էր արտաքին գործերի նախարար Արաղչիի և խորհրդարանի նախագահ Ղալիբաֆի ներկայությունը»,- գարնանավերջի-ամառնամուտի զարգացումները «կանխատեսել է» ՌԻԱ Նովոստի պաշտոնական գործակալության հեղինակը:
Պարզ հասկացվում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի հոգևոր առաջնորդի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների և զինվորականների պանությունը Մոսկվան Ուկրաինայի նկատմամբ նախադեպային է գնահատում և սպառնում, որ «վերջնագրի ժամկետը լրանալուց հետո Ուկրաինայի նախագահը, ում Ռուսաստանում արդեն «դիկտատոր» են անվանում, և բարձրաստիճան այլ պաշտոնայները և զինվորականները կդառնան «օրինական» թիրախ»:
Ավելի վաղ դիտարկել ենք, որ Ռուսաստանը շահագրգռված չէ իրանա-ամերիկյան փոխզիջումային «գործարքով», քանի որ այն կարող է ուկրաինական կարգավորման համար նախադեպային դիտվել:
Ըստ երևույթին, Մոսկվան նույն վերաբերմունքն ունի նաև Հայաստան – Ադրբեջան խաղաղության պայմանագրի հարցում:

Բաց մի թողեք
Կրեմլը լսել է Փաշինյանի հայտարարությունները․ Պեսկովը մի շարք հարցերից է խոսել
Մենք էլ ձեր սրբությանը կկպնենք` ФСБ-ի գործակալներին. Իոաննիսյան. Մանկապարտեզ
Ինչ-որ Նիկոլ Փաշինյան վտանգի տակ է դրել ՌԴ-ի հետ հարաբերությունները․Մեդվեդևն էլի քննադատել է