Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է ռուսաստանահայ գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի դատավարությունը:
Տնային կալանքի տակ գտնվող գործարարը դատարան է բերվել ոստիկանական մեքենայով։
Դատավարությունը կընթանա առանց տեսանկարահանման։ Կարապետյանի փաստաբանները դեմ արտահայտվեցին տեսանկարահանմանն ու հեռարձակմանը։
Դատարանը բավարարել է միջնորդությունը։
Սամվել Կարապետյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչի, ինչպես նաև հանցավոր ծագում ունեցող միջոցների օրինականացնելու համար։
Հակակոռուպցիոն դատարանում այսօր տեղի ունեցավ գործարար և «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի գործով առաջին դատական նիստը։ Դատական նիստը հետաձգվեց, որը կկայանա ապրիլի 17-ին` 13:30-ին։
Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործով առաջին նիստը։ Պաշտպանական կողմը նրա խափանման միջոցը փոխելու միջնորդություն էր ներկայացրել, իսկ դատախազը միջնորդել էր 3 ամսով երկարաձգել տնային կալանքը:
«Ժողովուրդ ջան, մենք հավաքվել ենք այսօր այստեղ, որովհետև հենց այստեղ է այս պահին գտնվում Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը։ Բայց իհարկե սա չէ այն վայրը, որտեղ ինքը պիտի գտնվի ընդհանրապես։ Նա պիտի գտնվի Հայաստանի Հանրապետության հրապարակի Կառավարության շենքում»,- այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում հայտարարեց «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներից Էդգար Ղազարյանը․ «Այսպես եմ ասում, քանի որ պրն Կարապետյանի՝ Կառավարության շենքում գտնվելն է հենց խաղաղություն ու անվտանգություն բերելու մեր ժողովրդին։ Իր այնտեղ գտնվելն է մեր ժողովրդին հաջողություններ բերելու։ Ժողովրդի ուժը կասեցնել հնարավոր չէ ոչ մի պարագայում»։

Բաց մի թողեք
Ինչ մեղադրանքներով են ձերբակալվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները
Էրեբունի փողոցում ծեծել են 74 համարի ավտոբուսի վարորդին, վնասել ճակատը, իջեցրել ուղևորներին․ կա 3 ձերբակալված. Տեսանյութ
Ինչո՞ւ են սպանել Մրգաշենի ատամնաբույժին. ի՞նչ վարկած են քննում իրավապահները