17/04/2026

EU – Armenia

Վենսը Ուկրաինային զենքի ուղղակի մատակարարումների դադարեցումն անվանել է ԱՄՆ-ի նվաճումներից մեկը

Կիևի ռեժիմին ամերիկյան զենքի ուղղակի վաճառքի դադարեցումը դարձել է ԱՄՆ ներկայիս վարչակազմի ամենամեծ նվաճումներից մեկը:

Այս մասին ասել է փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը։ Նա նշել է, որ ինքը պաշտպանել է Ուկրաինային ֆինանսական աջակցության դադարեցումը։ Վենսը պարզաբանել է, որ հիմա էլ չի փոխել իր դիրքորոշումը։

«Եվ սա այն բաներից մեկն է, որով ես ամենից շատ հպարտանում եմ մեր վարչակազմում. մենք Եվրոպային ասել ենք, որ եթե ուզում եք զենք գնել, կարող եք, բայց Միացյալ Նահանգները այլևս զենք չի գնում և չի ուղարկում Ուկրաինա»,- ասել է փոխնախագահը Ջորջիայի պետական համալսարանում կայացած ֆորումի ժամանակ։ Նա սա անվանել է շատ լավ արդյունք։