Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը պաշտոնանկ է արել դիվանագիտական ծառայության ղեկավարին և փոխարտգործնախարար Օլի Ռոբինսին՝ վստահության կորստի պատճառով, հաղորդել է «The Telegraph»-ը։
Վստահության կորուստը պայմանավորված է եղել այն տեղեկություններով, որ Միացյալ Նահանգներում Միացյալ Թագավորության նախկին դեսպան Պիտեր Մանդելսոնը չի անցել անվտանգության թույլտվություն նշանակվելուց առաջ։
«Արտաքին գործերի նախարարության մշտական փոխնախարար պարոն Օլի Ռոբինսը կհրաժարական տա վարչապետի և արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերի վստահությունը կորցնելուց հետո», – նշել է թերթը։
Ըստ թերթի՝ պաշտոնանկությունը տեղի է ունեցել Սթարմերի և Ռոբինսի միջև հեռախոսազրույցից հետո։ ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից հայտնի ֆինանսիստ Ջեֆֆրի Էպշտեյնի գործի վերաբերյալ վերջին ֆայլերի հրապարակումից հետո բրիտանական լրատվամիջոցները պարզել են, որ Մանդելսոնը բիզնեսի նախարար աշխատելիս 2009 թվականին Էպշտեյնին է ուղարկել ՄԹ-ի կաբինետի ներքին փաստաթուղթ։


Բաց մի թողեք
«Իրանը մեր հանդեպ ավելի հարգալից է, քան Թուրքիան․․․». Բաքվի արձագանքը
ԵՄ-ն ստուգում է՝ արդյոք Booking.com-ը բավարար միջոցներ ձեռնարկո՞ւմ է կեղծ հայտարարությունների և ֆիշինգային խարդախությունների դեմ պայքարելու համար
Լիտվայում հայտնաբերվել է սինթետիկ թմրամիջոցների խոշոր լաբորատորիա, որը ղեկավարել է Նիդերլանդների քաղաքացի